Ընդհանուր դրույթներ
Ընդհանուր դրույթներ
- 1.1. Սույն տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) կարգավորում է «ԱյՔրեդիտ» ՍՊԸ (հասցեն՝XXXX, էլ փոստ` info@icredit.am) (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.icredit.am կայքից (այսուհետ՝ «Կայք»)(այսուհետ նաև` Ընկերություն կամ Տվյալներ մշակող) կողմից տվյալների սեփականատիրոջ (այսուհետ նաև` Դուք) անձնական տվյալների մշակման և կիրառման կարգը, նպատակը, մշակվող անձնական տվյալների շրջանակը, տվյալների սուբյեկտի իրավունքները և դրանց առնչվող այլ հարաբերությունները:
- 1.2. Ընկերության կողմից տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, վերջինիս համապատասխան ընդունված Ընկերության ներքին և այլ ակտերով (այսուհետ` Կիրառելի օրենսդրություն):
- 1.3. Կայքում համապատասխան հաշիվ բացելով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերության կողմից Կայքի միջոցով (ներառյալ քուքիներից (cookies) և լոգ ֆայլերից (log files)) ստացված Ձեր անձնական տվյալների մշակմանը` համաձայն սույն գաղտնիության քաղաքականության:
- 1.4. Քաղաքականությունը կարող է Ընկերության հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխվել: Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում և Դուք ծանուցված եք համարվում Կայքում հրապարակման պահից
Տվյալների հավաքագրում
- 2.1. Ընկերությունը Ձեր վերաբերյալ անձնական տվյալներ հավաքագրում է տարբեր
- 2.1.1. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս Ձեր կողմից, ինչպես նաև վարկային բյուրոներից և տվյալների մշակում իրականացնող այլ սուբյեկտներից տեղեկություններ ձեռք բերելով,
- 2.1.2. Կայքի բնականոն օգտագործման ընթացքում, Կայքի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս:
- 2.3. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, հավաքագրվում են տեղեկություններ, ինչպիսիք են` Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ այն չունենալու մասին տեղեկանքի տվյալները), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլետրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, զբաղվածության կարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, ընտանիքի կազմը, գործատուի անունը, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների ամսական եկամուտը, Ընկերության հետ կապի ձայնագրությունները, տեղեկություններ Ընկերության կամ երրորդ անձանց նկատմամբ Ձեր ընթացիկ և նախկին պարտավորությունների մասին, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կապակցությամբ Ձեր կողմից գրավոր, բանավոր, էլեկտրոնային և/կամ կապի ցանկացած այլ միջոցով Ընկերությանն տրամադրված ցանկացած այլ տեղեկություն:
- 2.5. Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է կայքի կառավարման համակարգի:
- 2.5. Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է կայքի կառավարման համակարգի:
Տվյալների մշակման նպատակները
- Կազմակերպության և (կամ) վարկատու կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակման նպատակներն են.
- 3.1. մինչև պայմանագրային հարաբերություններ հաստատելը Ձեր ինքնության, կոնկրետ ծառայությունից օգտվելու պայմաններին համապատասխանության ստուգումը,
- 3.3. Ձեզ հետ կապի հաստատումը,
- 3.3. Ընկերության բնականոն ընթացիկ գործունեության ապահովումը, ինչպես նաև` վարկային բյուրո կամ տվյալների մշակման այլ բազաների տեղեկատվության տրամադրումը,
- 3.3. Ընկերության բնականոն ընթացիկ գործունեության ապահովումը, ինչպես նաև` վարկային բյուրո կամ տվյալների մշակման այլ բազաների տեղեկատվության տրամադրումը,
- 3.6. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ներառյալ` Կայքի սպասարկման, որակի ապահովումը և բարելավումը,
- 3.7. Կայքի կառավարումը, Կայքում այցելուների շարժին հետևելը, միտումների (trends) ուսումնասիրումը, Ընկերության օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվության հավաքագրումը,
- 3.8. տեղեկատվական նպատակներով ներքին տվյալների բազայի ձևավորումը,
- 3.9. ցանկացած զեղծարարության, փողերի լվացման և այլ հանցավոր գործունեության հայտնաբերումն ու կանխարգելումը,
- 3.10. անձնական տվյալների սեփականատիրոջ օրինական շահերի պաշտպանությունը,
- 3.11. Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
- 3.12. Ընկերության կողմից հետապնդվող այլ օրինական նպատակների իրագործումը:
Տվյալների օգտագործումը և բացահայտումը
- 4.1. Անձնական տվյալների մշակման ընթացքում Ընկերությունը, ձեռնարկում անհրաժեշտ և բավարար միջոցներ անձնական տվյալների մշակումը կիրառելի օրենսդրությանը համապատասխանեցնելու, մշակման անվտանգությունն ապահովելու, չարտոնված մշակումը և այլ հնարավոր խախտումները բացառելու համար,
- 4.2. Ընկերությունը կարող է տվյալների սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունները, կիրառելի օրենսդրությանը համապատասխան, փոխանցել.
- 4.2. Ընկերությունը կարող է տվյալների սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունները, կիրառելի օրենսդրությանը համապատասխան, փոխանցել.
- 4.2.2. կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` օրենքով սահմանված պահանջի առկայության դեպքում:
- 4.3. Ընկերությունը իրավունք չունի այլ դեպքերում տրամադրել տվյալների սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, եթե չունի տվյալների սուբյեկտի կողմից համապատասխան թույլտվություն, եթե դա չի պահանջվում և թույլատրվում օրենքով, կամ եթե տվյալների սեփականատիրոջ այդ մասին նախապես չի տեղեկացվել:
- 4.4. Երրորդ անձանց տվյալներ փոխանցելիս Ընկերությունը կիրառում է տվյալներ ստացողի կողմից փոխանցված տվյալների մշակման և պահպանման համար համապատասխան գաղտնիության և անվտանգության միջոցներ:
Տվյալների սեփականատիրոջ իրավունքները
- Տվյալների սեփականատերը իրավունք ունի Կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
- 5.1. տեղեկություններ ստանալ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, ներառյալ` մշակման նպատակի, եղանակների, ժամկետների, մշակող սուբյեկտների, մշակման արդյունքում իր համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, Ընկերությունից պահանջել իրականացնել անհրաժեշտ գործողություններ իր անձնական տվյալները ամբողջացնելու, նորացնելու , ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ,
- 5.2. Ընկերությունից պահանջել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անձնական տվյալների մշակման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,
- 5.3. hետ կանչել իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը: Այդ դեպքում Ընկերությունը պարտավոր է դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Ձեր և Ընկերության փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով:
- 5.4. բողոքարկել Ընկերության գործողությունները կամ անգործությունը կամ որոշումները անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատական կարգով, եթե համարում է, որ իր անձնական տվյալների մշակումն իրականացվում է Կիրառելի օրենսդրության պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները
- 5.5. իրականացնել Կիրառելի օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:
Քուքիների (cookies) օգտագործումը
- Տվյալների սեփականատերը իրավունք ունի Կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
- 6.1. Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Ընկերությունն այն չի օգտագործում անձնական տվյալներ հավաքագրելու համար:Քուքիների միջոցով ստացված տվյալները օգտագործվում են Կայքի ընդհանուր շարժն ուսումնասիրելու, Կայք այցելությունները բարելավելու,Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը ապահովելու համար:
Հուսալի
Ապահով
Վստահելի
Ավելին