ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱյՔրեդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ և ընկերության կողմից ստեղծված iCredit.am համակարգը կոչված է օգնել ՀՀ քաղաքացիներին գտնել առավել հարմար վարկային պայմաններ՝ խնայելով իրենց ժամանակը։

Եթե դուք ունեք գործող վարկ, սակայն ցանկանում եք տեղափոխել կամ պարզապես ստուգել հնարավոր էր արդյոք ստանալ ավելի լավ պայմաններով վարկ, ապա դուք

  1.  գրանցվում եք մեր կայքում,
  2.  լրացնում եք Ձեր գործող վարկի պայմանները,
  3.  մեր գործընկեր բանկերը և վարկային կազմակերպությունները սկսում են մեր համակարգի միջոցով Ձեզ առաջարկել վարկեր՝ առավել շահավետ պայմաններով։

  Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ուրույն մոտեցումը, հատուկ վարկային պայմանները, առավելությունները և այս ամենի հետ ծանոթանալ, համաձայնեք չափազանց հոգնեցուցիչ և ժամանակատար կլիներ։

iCredit.am կայքի առաջնային խնդիրն է հեշտացնել վարկավորման գործընթացը և վարկատուների Ձեզ համար ձեռնտու առաջարկները դարձնել առավել հասանելի։ Պետք է ընդունել մեկ փաստ, որ մրցակցությունը վարկավորման շուկայում գտվում է շատ բարձր մակարդակի վրա, և ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն պատրաստ է գնալ վճռական քայլերի, միայն թե չկորցնեն իրենց հաճախորդին, քանի որ գործող վարկերի տեղափոխումը մեր առօրյայում արդեն իսկ դարձել է սովորական մի երևույթ։

Այսօր շատ մարդիկ, ունենալով գործող վարկեր բարձր տոկոսադրույքներով, չեն գիտակցում կամ պարզապես տեղեկացված չեն, որ մրցակից բանկերում կամ վարկային կազմակերպություններում իրենց կառաջարկվի առավել հարմար պայմաններով վարկեր։ Կան մարդիկ, որոնք նախընտրում են ֆիզիկապես այցելել բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև անհայտ ֆինանսական և խորհրդատվական կազմակերպություններ, որպեսզի կարողանան հասկանալ, թե որ կազմակերպությունն է տրամադրում իրականում առավել ցածր տոկոսադրույքով վարկեր։

Այսպիսով՝ մեր կայքի միջոցով դուք կկարողանաք․

  1. Իմանալ, թե որ բանկը կամ վարկային կազմակերպությունն է առաջարկում ավելի լավ պայմաններով վարկեր՝ Ձեր գործող վարկը տեղափոխելու դեպքում:
  2. Ինչպես նաև, դիմել նոր վարկի համար և ստանալ առաջարկներ, որից կկարողանաք առանձնացնել Ձեզ համար առավել հարմար տարբերակը:

Ծառայությունը օգտատերերի համար անվճար է։

Միառժամանակ iCredit.am կայքի միջոցով կարող եք հետևել ֆինանսական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին և նորություններին, ինչպես նաև տեղեկանալ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից օտարվող(վաճառքի ենթակա) գույքերի և առկա թափուր աշխատատեղերի մասին:

1007
Քանի հայտ ենք ստացել
15
Քանի հայտ է բավարարվել
449862754
Ինչքան գումար է տրամադրվել