Նորություններ

03/18/2020
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում վարկառուներին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է ՝

Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ ս.թ. մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ «Վարկային արձակուրդը» ենթադրում է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։ Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում․

Մասնաճյուղեր

Հեռախոսային կենտրոն` +374 10-59-23-23

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ` +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43

Մանրածախ գործառնությունների վարչություն` +374 10 -54 79 63

Հորդորում ենք․

Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է զանգահարել մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝ քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին: Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.

GooglePlay՝ https://lop.by/P6E

AppStore` https://lop.by/P6F