Նորություններ

04/02/2020
ԿԲ նախագահի թեկնածու է առաջադրվել Մարտին Գալստյանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Թեկնածուի առաջադրումը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության արժանանալու դեպքում՝ ապրիլի 14-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկության կդրվի:

Մարտին Գալստյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ՝ 04 05 1978

Կրթություն՝

1994-1999 թթ. Երեւանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ,
1999-2002 թթ. Երեւանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
2009-2010 թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս:

Աշխատանքային գործունեություն՝

1998-2015 թթ. ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ,
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար.

2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է։

Աղբյուրը` banks.am