Նորություններ
Հայբիզնեսբանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«COVID-19 Պանդեմիայի ընթացքում եղե΄ք զգոն եւ զերծ մնացե΄ք զեղծարարությունից:
- Չպատասխանել կասկածելի հաղորդագրություններին (SMS, Messenger Viber, համացանցով) եւ զանգերին:
- Չբացել ոչ վստահելի աղբյուրներից ստացված էլեկտրոնային նամակների եւ տեքստային հաղորդագրությունների հղումները եւ կցված ֆայլերը:
- Չտրամադրել Ձեր բանկային քարտի գաղտնի համարվող տեղեկատվությունը՝ քարտի համար, CVV2 կոդը:
- Չկատարել առցանց գնումներ անծանոթ կայքերից:
- Չկիսվել ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված նորություններով:
- Չանել նվիրատվություն բարեգործական կազմակերպություններին առանց դրանց իսկության կրկնակի ստուգման:
- Չկատարել կանխավճարային փոխանցումներ անծանոթներին:
Պաշտպանի΄ր քո տունը կիբեր հարձակումներից»:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Այլ նորություններ
Ժամկետանց վարկերի ծավալը բանկերում տարեկան աճել է 8.5% -ով `կազմելով 33.6 մլրդ դրամ` 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի, որը հրապարակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցում, հաշվետու տարում երկարաձգված վարկերի ծավալը կրկնապատկվել է `գերազանցելով 226 միլիարդ դրամը: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 0.8% (չհաշված արտահաշվեկշռում դուրս գրված անհուսալի վարկերը), Իսկ երկարաձգված վարկերի մասնաբաժինը `5.44%, համապատասխանաբար 0.85% և 3.07% -ի դիմաց, 2019 թ.-ի համեմատությամբ: Իրականում այս թվերը ամբողջովին չեն արտացոլում վարկային պորտֆելների իրական վիճակը, քանզի այս թվերում ներկայացված չեն «անհուսալի վարկերի» մասնաբաժինը, որոնք 271 օր ժամկետանցից հետո դուրս են գրվում եւ հաշվառվում արտաբալանսում, իսկ դրանց քանակը տասնապատիկ անգամ ավելի մեծ է, օրինակ 2019թ.-ի դրությամբ ըստ ունեցած տվյալների այն գերազանցում էր 500 մլրդ ՀՀ դրամը, իսկ հիմա հաշվի առնելով 2020թ.-ի Կորոնավիրուսային ճգնաժամը, հետո նաեւ պատերազմը, ապա այն տրամաբանորեն այժմ ավելի մեծ պետք է լինի: Ստացվում է, որ «անհուսալի վարկերի» դուրս գրման շնորհիվ բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստանում հաշվեկշռում հնարավորինս ավելի քիչ տոքսիկ երեւալ, ըստ այդմ ժամկետանց վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում ոչ թե 0,85%-է , այլ առնվազն 13%-ից ավել, որը իրականում բավականին մտահոգիչ է: Ինչպե՞ս է հնարավոր իրապես մեղմել այս վիճակը:
Մի շարք բանկեր, հաշվի առնելով իրենց վարկային պորտֆելների՝ հատկապես սպառողական վարկերի, որակի անկումը, ժամանակավորապես դադարեցրել են սպառողական անգրավ վարկերի տրամադրումը եւ սկսել են ակտիվ վերավարակվորումներ, վերակառուցումներ իրականացնել. եթե վարկառուն ունի ժամկետանց վարկ, ապա իրեն առաջարկվում է կատարել արդեն կուտակված տոկոսների եւ տույժ-տուգանքերի մասնակի մարում , որից հետո նրա վարկեըը վերակառուցվում է ավելի երկար ժամկետով (առավելագույնը 36-60 ամիս), ինչի շնորհիվ վարկառուի ամսական վճարման չափը նվազում է: Այս գործիքների կիրառումը արդեն լավ է, բայց ոչ բավարար արդյունավետ, օրինակ՝ եթե վարկառուի վարկը վերակառուցվեր ավելի երկար ժամկետով՝ մինչեւ 84 ամիս կամ նոր գրաֆիկ տրամադրելիս հնարավոր լիներ արտոնյալ ժամկետներ տրամադրել, որոշ դեպքերում նույնիսկ ազատ վճարման հնարավորություն ընձեռել (3-6 ամիս), ապա այդ դեպքում ակնհայտորեն վարկային պորտֆելների ավելի լավ որակ կունենային, այս համատեքստում կարեւոր է նաեւ, որ վարկատու կազմակերպությունները վարկերը վերակառուցելիս հավելյալ վճարներ չգանձեին՝ որպես ծառայության վճար, քանզի դա, իրապես ազդում է նոր համագործակցության որակի վրա: Ես կարծում եմ՝ մեր բանկային համակարգը, լինելով ամենակայուն համակարգը, որն ապացուցեց անցած տարվա Կորոնավիրուսային ճգնաժամի եւ այժմ էլ հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում անգամ ունակ է ոչ միայն կայուն լինել, այլ նաեւ հավելյալ շահույթ ապահովել, պետք է սոցիալական պատասխանատվության հնարավորինս մեծ բեռ վերցնի իր ուսերին՝ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/05/1175663/?fbclid=IwAR2Y3d6W_jTj1WppGRDfKZQPCc3UAqQ9frMCg7pJK2yBRQSlAIiF7wlpVjA
Այսօր ահազանգ է ստացվել որ տարբեր վարկային կազմակերպությունների անունից ինստագրամյան կեղծ էջեր առաջարկում են վարկեր "Սև Ցուցակում"-ում գտնվողներին: Իրենք ոչ մի կերպ Ձեզ չեն տրամադրի կոնտակտային տվյալներ և կասեն որ ժամանակավոր գործում են միայն առցանց: Որպիսի իրենց գրածը համոզիչ լինի և այցելուն վստահի իրենց իրենք ուղարկում են ինստագրամով տարբեր վարկային կազմակերպությունների լիցենզիաների scan տարբերակը և այցելուից անձնագրի տվյալներն են ուզում, որից հետո ինստագրամով գումար են ցանկանում որպես կոմիսիոն վճար և ամենավերջում Ձեր նամակներին էլ չեն պատասխանում:
Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական կայքերին:
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.
- Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից մինչև 30.07.2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր[1] առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական` այդ թվում վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել տարեկան տոկոսադրույքի վերահաշվարկ՝ պայմանավորված Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում տարին 365 օրվա փոխարեն 360 օր ընդունելու փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։
- Ընկերության այն հաճախորդները, որոնք 01.01.2018 թվականից Ընկերության կողմից ստացել են սպառողական վարկեր, գյուղատնտեսական վարկեր (մինչև 5 մլն դրամ), առևտրային վարկեր (մինչև 5 մլն դրամ գերփոքր1 առևտրային կազմակերպություններին տրամադրված) ու կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով վարկերի մարման պահին չեն կատարվել վերահաշվարկ` պայմանավորված Ընկերության ընդհանուր ծախսի չնվազեցման փաստով, կարող են դիմել Ընկերությանը և հետ ստանալ Ընկերության կողմից իրականացվող գործընթացներում կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թվականի ընթացքում։
Վերը նշված անհամապատասխանությունների արդյունքում Ընկերությունը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջները, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է 500.000 ՀՀ դրամ չափով տուգանք և տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հարցերի և պարզաբանումների դեպքում Ընկերության հաճախորդները կարող են դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ [email protected] հասցեով ուղարկելով համապատասխան հաղորդագրություն կամ զանգահարելով Ընկերության 012 555 555 հեռախոսահամարով:
[1] առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:
Աղբյուր: ՀՀ Կենտրոնական Բանկ; Lragir.am
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.
«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Գումարների վերադարձման ժամանակացույցը.
Հաճախորդի կողմից վարկի ամբողջական մարման եռամսյակ
2019թ 3-րդ եռամսյակ
2019թ 4-րդ եռամսյակի 50%
2019թ 4-րդ եռամսյակի 50% և 2020թ 1-ին եռամսյակ
2020թ 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակներ
Գումարի վերադարձման ժամանակացույց
2021թ 1-ին եռամսյակ
2021թ 2-րդ եռամսյակ
2021թ 3-րդ եռամսյակ
2021թ 4-րդ եռամսյակ
Աղբյուր` Կենտրոնական բանկ, lragir.am
Էքսպրես Կրեդիտ վարկային կազմակերպությունը նվիրաբերել է 10 մլն դրամ հանուն Արցախի և Հայոց Բանակի
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Ֆասթ Կրեդիտը 100 մլն դրամ է նվիրաբերել՝ ի աջակցություն Արցախի և ՀՀ բանակի։
Ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրս ցանկանում է րոպե առաջ իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության հարցում:
Ինեկոբանկը նույնպես միացել է
Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ
-ի «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» դրամահավաքին և հանուն խաղաղության նվիրաբերել 100մլն ՀՀ դրամ:
IDBank-ն ու Idram Payment System -ը «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին փոխանցել են 100 մլն ՀՀ դրամ:
Սահմանն ամուր է, եթե ամուր է նաև թիկունքը
100 միլիոն դրամ` հանուն միասնական հաղթանակի, հանուն ամուր սահմանի, հանուն խաղաղ բացվող առավոտի և հանուն մանուկների անհոգ ժպիտների։
"Բանկերը, որոնք սպառողական վարկեր են տրամադրում ԱՄՆ դոլարով և Եվրոյով, օրենդրական բացի ներքո են աշխատում. ահազանգ Կենտրոնական բանկին"
Նյութի աղբյուրը` shabat.am լրատվական կայք
11 Սեպտեմբեր, 2020 19:48
Shabat.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում կապված Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերը՝ արտարժույթով (ԱՄՆ դոլար, Եվրո) տրամադրելու և վարկի վերոնշյալ գումարը վարկառուի քարտային հաշվին փոխանցելու առնչությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 51 մասի` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Սույն հոդվածի 81 մասի համաձայն` բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն ՀՀ դրամով: Սա նշանակում է, որ ՀՀ բանկերը, որոնք տրամադրում են սպառողական վարկեր ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, խախտում են վերոնշյալ օրենքը։ Shabat.am լրատվական կայքը հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով պարզաբանել հետևյալը․
- Արդյոք ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ նորմատիվ իրավական ակտերով կամ այլ պատկան մարմինների կողմից տրամադրված պաշտոնական պարզաբանմամբ նախատեսված է դեպք, երբ սպառողական նպատակով տրված վարկերը կամ վարկային գծերը հնարավոր է տրամադրել արտարժույթով: Եթե այո, ապա խնդրում ենք մատնանշել օրենքի կետը:
- Որ վարկատեսակին է պատկանում “քարտային վարկ”-ը, և օրենսդրական որ ակտով է վերջինս կարգավորվում: Եթե “քարտային վարկ” հասկացությունը վարկի տեսակ չէ, ապա ինչու տարիներ շարունակ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվության մեջ ՀՀ բանկերը այդ դաշտում “քարտային վարկ” տերմինը նշում են որպես վարկի տեսակ և նպատակ:
- ՀՀ օրենսդրական որ ակտով է սահմանվում, որ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները ըստ օրենքի կարող են սպառողական վարկերը տրամադրել արտարժույթով, գումարը փոխանցելով հաճախորդների արտարժութային, այդ թվում` և քարտային հաշիվներին:
Ներկայացնում ենք ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվությունը տարբեր սպառողական վարկերի մասով, որտեղ “Պայմանագրով նախատեսված վարկի գումարը” դաշտում որպես արժույթ նշված է ԱՄՆ դոլար, ինչպես նաև “վարկի տեսակ” և “օգտագործման ոլորտ” դաշտերում տարբեր բանկեր նշում են «քարտային վարկ» տերմինը:


Վարչապետը աշխատակազմին ներկայացրեց ԿԲ նորընտիր նախագահին:
Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը եւ վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ վերանայել են գործող վարկերի պայմանները:
Հայաստանի բանկերի միությունից (ՀԲՄ) հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17,4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1,3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:
«ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։
Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44,7 մլրդ դրամին համարժեք։
Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15,4 մլրդ դրամ (որից 7,3 մլրդ-ը մինչեւ 1 մլն դրամ միկրովարկեր):
Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60,1 մլրդ դրամ»,- հայտնում են ՀԲՄ-ից:
Աղբյուր` banks.am
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը դեռեւս երկու ամիս առաջ գրությամբ դիմել էր հանձնաժողովին՝ հայտնելով վարկերի հետագա մարումների հետ կապված մտահոգությունների մասին։
«Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։
Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով»,- ասված է Մանե Թանդիլյանի գրառման մեջ։
Evocabank-ի հաճախորդներն այսուհետ կարող են Բանկի բանկոմատներից գումար կանխիկացնել ԱՌԱՆՑ քարտի առկայության։
Evocabank-ն այս ինովացիոն պրոդուկտը ներդնող առաջին ու միակ բանկն է Հայաստանում։
Բանկի Թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը նշում է․ «Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով, առանց քարտի առկայության EvocaTOUCH հավելվածի միջոցով իրենց քարտային կամ այլ հաշիվներից գումար կանխիկացնել, ինչպես նաև ակնթարթորեն գումար փոխանցել իրենց մտերիմներին։ Վերջիններս, ստանալով համապատասխան SMS հաղորդագրությունը, կարող են մոտենալ իրենց հարմար Evoca բանկոմատին, որի վրա առկա է Անքարտ կանխիկացում կոճակը, և վայրկյանական ստանալ ուղարկված գումարը»։
Սա օգտակար լուծում է կյանքի բազմաթիվ իրավիճակներում։ Բոլորիս հայտնի են դեպքեր, երբ մոռացել ենք քարտը տանը, կամ ոչ աշխատանքային օրերին անհրաժեշտ է գումար կանխիկացնել հաշվարկային հաշվից, սակայն մասնաճյուղերը փակ են, կամ օրինակ անհաժեշտ է արագ գումար փոխանցել ընկերներից մեկին։
Անքարտ կանխիկացում կամ փոխանցում կատարելու համար ընդամենն անհրաժեշտ է՝
- Ձեր EvocaTOUCH հավելվածում սեղմել Կանխիկացում,
- Նշել անհրաժեշտ Գումարն ու Ստացողի հեռախոսահամարը (եթե հենց Դուք եք կանխիկացնելու, ապա Ձեր հեռախոսահամարը),
- Ընտրել ելքագրվող քարտը կամ հաշիվը, սեղմել Հաստատել և վերջ։
Համակարգը կգեներացնի ութանիշ կոդ, որը կարող եք օգտագործել ինքներդ կամ ուղարկել SMS հաղորդագրությամբ այն անձին, ում ցանկանում եք փոխանցել գումարը։ Գումարը ստացողը, մոտենալով Evocabank-ի մոտակա բանկոմատին, կկարողանա կանխիկացնել գումարը։ Կանխիկացման համար անհրաժեշտ է ՝
- Բանկոմատի էկրանի հենց առաջին էջի ներքևի աջ անկյունից սեղմել Անքարտ կանխիկացում,
- Լրացնել Կանխիկացվող Գումարը, Ստացողի հեռախոսահամարը, Հաստատման ութանիշ կոդը և սեղմել Կանխիկացնել։
Գումարը կարելի է կանխիկացնել կոդը գեներացնելուց հետո 30 րոպեի ընթացքում։ Եթե անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, կարող եք կոդի գործողության ժամկետը երկարացնել ևս 30 րոպեով։
Կանխիկացման կամ փոխանցման համար կգանձվի 1% միջնորդավճար։
Ծառայությունը հասանելի է ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար։
Գումար փոխանցողը պետք է լինի Evocabank-ի հաճախորդ, իսկ ստացողը կարող է լինել ցանկացած անձ։ Կանխիկացում կարելի է կատարել միայն Evocabank-ի բանկոմատներից։ Բանկոմատների ցանկը շարունակաբար ավելանում է։
Արտակարգ իրավիճակի պայմաններում վարկերի մարումների դժվարությունների հաղթահարման նպատակով, Ինեկոբանկ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է մի քանի ծրագիր՝ կուտակված գումարները նոր ժանակացույցերի համաձայն վճարելու նպատակով:
Ծրագիր 1
Ֆիզիկական անձանց տրամադրված սպառողական մի շարք վարկատեսակների («էքսպրեսս», «1Click» և ապառիկ (պարտքի տարաժամկետ մարման) պայմանագրերի ժամկետները կերկարաձգվեն 12 ամսով: Չվճարված տոկոսագումարների ու սպասարկման վճարների (առկայության դեպքում) վճարման վերջնաժամկետ կսահմանվեն պայամանագրի վերջին երկու ամիսները՝ առանց այդ գումարների վրա լրացուցիչ տոկոսներ հաշվեգրելու: Ժամկետների երկարացման արդյունքում կնվազեն սկզբնական գրաֆիկներով սահմանված ամսական մուծումների գումարները:
- Մանրամասն նկարագրություն
31/05/2020թ․ դրությամբ առկա ամբողջ մայր գումարի մնացորդի (ներառյալ 10/03/2020-31/05/2020 չվճարված մայր գումարը) նկատմամբ կկատարվի գրաֆիկի վերաբաշխում վարկի նախնական գրաֆիկի համաձայն դեռ մնացած ժամկետին գումարելով լրացուցիչ 10 ամիսներ։ Երկարաձգված ամիսների համար գործելու են սկզբնական պայմանագրով սահմանված սպասարկման ամսական վճարները (առկայության դեպքում):
Իսկ 10/03/2020-31/05/2020 չվճարված տոկոսագումարներն ու սպասարկման վճարները (առկայության դեպքում) կտեղափոխվեն վերը նշված 10 ամսիներին ավելացված ևս 2 ամիսների վրա հավասարաչափ բաշխելով, որոնց նկատմամբ չեն հաշվարկվի ոչ՛ տոկոսագումարներ, ոչ՛ սպասարկման վճարներ։
Նոր ժամանակացույցի համաձայն վճարումները չկատարելու դեպքում կհաշվարկվեն տույժեր՝ վարկային պայմանագով սահմանված կարգով։
Ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել ինեկոբանկի պաշտոնական կայքում:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում պետությունից հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 5 մլն-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10%-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5%:
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ դրամը։
Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի և գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70%-ից ցածր երկրորդային շուկայից գնված գույքի դեպքում և 80%-ից ցածր առաջնային շուկայից գնված գույքի դեպքում։
Անձը՝ որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Այս ծրագրով 2020թ.-ի ընթացքում աջակցություն նախատեսված է 300 ընտանիքի համար:
Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020թ.-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիփոթեքային վարկ վերցնել:
Այժմ կարող եք օգտվել https://hipotek.am կայքից, որտեղ որ հավաքագրվել են ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկերի առաջարկները: Ամբողջ ինֆորմացիան կցված է բանկերի և վարկային կազմակերպությունների պաշտոնական ինտերնետային կայքերին:
Այս պրոյեկտի նպատակն է հեշտացնել ինֆորմացիայի հասանելիությունը մարդկանց և խնայել ժամանակ` պայմանների համեմատությունը ապահովելու համար:
2020 թվականի մայիսի 18-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120372900 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:
Աղբյուրը՝ www.ameriabank.am
Հարգելի հաճախորդներ,
Հայաստանի Հանրապետությունում COVID-19 կորոնավիրուսի համաճարակիտարածման իրավիճակից ելնելով՝«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերություննորոշում էկայացրել «վարկային արձակուրդը» երկարաձգել ևս 2 մասով` մինչև սույն թվականի հուլիսի 15-ը ներառյալ:Ֆիզիկական անձհանդիսացող բոլոր վարկառուներն այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները`ներառյալ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի, նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։«Վարկային արձակուրդից» օգտվելու համար ֆիզիկական անձ վարկառուների կողմից նախկինում ներկայացված դիմումները կհամարվեն ավտոմատ կերպով երկարաձգված մինչև սույն թվականի հուլիսի 15-ը և լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի:
Անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող վարկառուները «վարկային արձակուրդից» օգտվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով կամ այցելելով «Մելլաթ բանկ» ՓԲԸ:
«Վարկային արձակուրդի» ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունների հետագա կատարման հետ կապված հարցերը հաճախորդների հետ քննարկելու և կարգավորելու համար մեր ընկերության կողմից կապ կհաստատվի անհատապես բոլոր հաճախորդների հետ և վերջիններս կհրավիրվեն «Մելլաթ բանկ» ՓԲԸ:
Մարդկային կուտակումներից խուսափելու համար հորդորում ենք վերոնշյալ հարցերի հետ կապված հարաբերությունները քննարկելու համար բանկ ներկայանալ բանկի հետ համաձայնեցնելուց հետո միայն:
Սակայն, ի հավելումն վերոնշյալի, հորդորում ենք բոլոր այն վարկառուներին, որոնք հնարավորություն ունեն սահմանված ժամկետում կատարել իրենց վարկային պարտավորությունները, հետագա խնդիրներից և դժվարություններից խուսափելու համար պայմանագրով սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները:
-
հյուրատնային,
-
տուրիստական,
-
ռեստորանային,
-
զվարճանքի,
Նրանք կարող են դիմել Ագրոլիզինգ՝ ներկայացնելով իրենց ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստեր։
Այն հաճախորդներին, որոնք ունեն պարբերաբար ժամկետանց պարտավորություններ, կամ եկամուտները չեն վերաբերում ստեղծված իրավիճակից բխող բացասական հետևանքներից, չեն սահմանվի վարկային պարտավորությունների երկարաձգումներ:
Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 094 44 6006 հեռախոսահամարով:
Մաղթում ենք բոլորին առողջություն։
Ագրոլիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ.
հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել վարկային կազմակերպությունում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:
Հորդորում ենք նշված դիմումները ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] էլ. հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 79 00 00, +374 11 89 00 00 երկուշաբթիից ուրբաթ ժ. 9:30-17:00 :
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 1-ը դիմել «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ` Ձեզ սպասարկող գործակալին:
-
սահմանել է 3 ամիս վարկային արձակուրդ 2020թ-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսների մարումների համար
-
զիջել է մարումների տեղափոխման օրվա դրությամբ առկա տույժերը
Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ձեր բազմաթիվ դիմումները, «ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը որոշել է միակողմանիորեն կատարել փոփոխություններ Ձեր վարկերի գործող գրաֆիկներում (հօգուտ հաճախորդների բարելավել վարկերի վճարման պայմանները) և սահմանել վարկերի վճարումների հետևյալ կարգը`
ժամկետով:
-
COVID-19-ի անմիջական ազդեցությունը մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները ներառում են՝
-
վարկի վճարումների գծով 3-ամսյա արտոնյալ ժամկետներ,
-
ժամկետային երկարացումներ
-
վճարումների վերաբաշխում մինչև եկամտային հոսքերի ետ վերադարձ:
✅Սկսած մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը 2 ամիս տևողությամբ բոլոր հաճախորդներն իրենց գրաֆիկով նախատեսված վճարումները չկատարելու դեպքում չեն համարվի ժամկետանց, նրանց վրա չի հաշվարկվի որևէ տույժ ու տուգանք , ինչպես նաև չի լինի որևէ բացասական հետևանք նրանց վարկային պատմության վրա:
18.03.2020-18.05.2020թ. ընթացքում վճարումներ չկատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար նախատեսված վճարումների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի և չեն գանձվի:
Մասնավորապես.
ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ֆիզիկական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել մեզ հեռահար տարբերակով, լրացնելով այս տեղադրված դիմումի ձևը
Տվյալ դեպքում «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
• ֆիզիկական անձ, Ա/Ձ, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները, վարկային պարտավորությունների գծով առնվազն 2 ամսվա ընթացքում հերթական մարումները և վճարումները չիրականացնելու, կամ մասնակի իրականացնելու դեպքում ուշացումներ չեն համարվի և տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի,
• այս ժամանակահատվածում վարկային պարտավորությունների հետաձգումը իրենից չի ենթադրում վարկային պարտավորությունների զիջում: Վարկերի տոկոսագումարները և մայր գումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա համապատասխանաբար՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի:
-
հյուրատնային,
-
ռեստորանային
-
տրանսպորտի,
-
զվարճանքի
• Հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:
• Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց հաճախորդների նկատմամբ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից կցուցաբերվեն անհատական մոտեցումներ։ Առանձին դեպքերում, ելնելով ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից սահմանվող ժամկետով։
Ընկերության այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտի հետ և որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել են վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:
-
Գումարի բաշխում հետագա ամիսների վրա
-
Վարկի ժամկետի երկարացում
-
Ժամանակացույցի այլ ճկուն տարբերակ
2020 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնագրային տվյալները և դիմանկարն օգտագործելով առցանց վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր, և այս պահին կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Քաղաքացիների կողմից Ոստիկանությանը տրամադրած հաղորդումները հիմնականում վերաբերում են հետևյալ իրավիճակներին․
- Մի շարք անձիք, հանդես գալով որպես վարկային միջնորդներ, քաղաքացիներից պահանջել են անձնական տվյալներ (անձնագիր, ուսանկար և այլն), որից հետո այդ քաղաքացիների անունից առցանց եղանակով դիմել են վարկային կազմակերպություններին կամ բանկերին՝ վարկ ստանալու նպատակով։ Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացուն տրամադրել օրինակ՝ 1․000․000 դրամ վարկ, խարդախ անձը քաղաքացուն հայտնել է, որ նրան կարող է տրամադրվել օրինակ՝ ընդամենը 500․000 դրամ։ Ստանալով վարկն ամբողջությամբ՝ քաղաքացուն փոխանցվել է միայն գումարի մի մասը կամ ընդհանրապես չի փոխանցվել, սակայն քաղաքացին ստիպված մարել է վարկն ամբողջությամբ։
- Որպես վարկային կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված ապրանքը և չի տրամադրել խոստացված գումարը։
- Ներկայանալով որպես վարկային միջնորդներ՝ վերջիններս գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկել են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպել են ապառիկ վաճառք, որոշ դեպքերում վճարել են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն վճարել` խոստանալով վճարել մոտ ապագայում` ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։ Ստացվում է, որ քաղաքացին չի ստացել ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն կատարել է վճարումներ դրա համար։
2020 թվականի մարտի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է նմանատիպ գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների անվանումներ, որոնք սոցիալական ցանցերում, գետնանցումներում, Երևան քաղաքի և մարզերի տարբեր վայրերում թղթային և այլ տարբերակներով հայտարարությունների միջոցով ակտիվ գովազդ են տարածում՝ արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկներով։ Նշված անձիք չունեն համապատասխան լիցենզիա և չեն համագործակցում որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ․
«Այսպիսով, քաղաքացիներին հորդորում ենք վարկային գործարքներ կատարել միայն վստահելի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով չտրամադրել անձնագրային տվյալներ, չընդունել վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։ Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, անհրաժեշտ է դիմել համապատասխան իրավապահ մարմիններին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) առջեւ նախօրեին կազմակերպված բողոքի ակցիային՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հորդորել է քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված եւ ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։
ՀԲՄ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Հարկ ենք համարում մեկ անգամ եւս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց եւ համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։
Ըստ այդմ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազ․ ֆիզիկական անձանց եւ 15 հազ․ իրավաբանական անձանց:
Բացի այդ, առեւտրային բանկերը ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում եւ օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։
Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։
Անդրադառնալով կազմակերպված ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ վարկատու եւ վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ եւս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետեւանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»։
Ցավոք սրտի, վերջին շրջանում հասարակության զգալի հատվածի կողմից մեծ են դժգոհությունները ՀՀ բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից մատուցած ծառայությունների և առհասարակ ընդհանուր բանկային համակարգի նկատմամբ: Այդ դժգոհությունները առավելագույնս ընդգծվեցին և առկա խնդիրները սրվեցին համավարակի պատճառով երկրում ստեղծված սոցիալ տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով: Տնտեսական ցնցումները բացասաբար անդրադարձան տնտեսության բոլոր ճյուղերի վրա, որից և անմասն չմնաց նաև բանկային համակարգը:
Սակայն պետք է արձանագրել, որ ՀՀ ֆինանսական կառույցների կողմից այս դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերվեց բարձր պատրաստակամություն մաքսիմալ արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը և ձեռնարկվեցին մի շարք քայլեր: Մասնավորապես ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների մեծ մասը փորձեց կանգնել իրենց հաճախորդների կողքին՝ սահմանելով վարկային արձակուրդներ, ինչպես նաև անհատական մոտեցումների ցուցաբերման շնորհիվ տրամադրել մի շարք այլ արտոնություններ: Նույնիսկ որոշ բարեխիղճ վարկային կազմակերպություններ վճարեցին իրենց կողմից տրամադրված վարկերի երկու ամսվա ընթացքում հաշվեգրված տոկոսագումարները՝ իրենց հաճախորդների փոխարեն:
Ստանալով բազում նամակներ մեր հետևորդներից, մեր կազմակերպությունը քաջատեղյակ է մեծամասնությանը հուզող հիմնական խնդիրների ու ակնկալվող սպասելիքների մասին, և կիսում ենք իրենց մտահոգությունները:
Սակայն այնուհանդերձ կոչ ենք անում մեր հետևորդներին՝
- Ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ բռնության կոչերի կիրառումից՝ ՀՀ ֆինանսական կառույցների նկատմամբ,
- Խուսափել ապօրինի և բռնի կերպով իրականացվող գործողություններից,
- Բոլոր խնդիրները փորձել լուծել իրավական հարթությունում և փոխըմբռնման խաղաղ ճանապարհով:
Հուսով ենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կհաղթահարենք բոլորս միասին: Առողջ եղեք:
ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:
Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը:
Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը դատապարտում է քաղաքացիների կողմից բռնության կոչերը և կոչ անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:
Վերջին շրջանում վարկային կազմակերպությունների գործունեության դեմ քաղաքացիների դժգոհության արտահայտումները ձեռք են բերում սպառնալից բնույթ և ուղեկցվում են վերջիններիս բնականոն գործունեությունը խոչընդոտել փորձող գործողություններով:
Վարկային կազմակերպություններն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ ֆինանսական համակարգում և ապահովում են բնակչությանը միկրոֆինանսավորման տարբեր արագ պրոդուկտներով: Արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման առումով ցուցաբերվել է անհատական մոտեցում, ձեռք են բերվել վարկերի մարման նոր պայմանավորվածություններ և կազմվել են թարմացված ժամանակացույցեր:
Անվերապահորեն ընդունելով քաղաքացիների կամարտահայտան իրավունքը և հասկանալով վարկային պարտավորությունների կատարման հետ կապված դժվարությունները, այնուհանդերձ կոչ ենք անում չտրվել սադրանքների՝ փոխարենը փորձել գործակցության եզրեր գտնել վարկային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են կրկին ընդառաջել և ըմբռնումով մոտենալ իրենց վարկառուներին ստեղծված իրավիճակում:
աղբյուրը` ՀՀ վարկային կազմակերպությունների միություն
Վարկային արձակուրդը երկարաձգվեց:
Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի։
Հունիսի 1-ից հետո կգործի Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։ Մասնավորապես՝
- Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որ ֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները,
- Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։
Իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։
IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից։
Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու։
Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020-ին հարկեր չի վճարի: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Aliq.ge-ն:
Գախարիան կառավարության հետճգնաժամային ծրագիրը ներկայացնելիս ասել է, որ զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ:
«Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է ինը ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին»,- ասել է Գախարիան:
Աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո Վրաստանը պատրաստ է բացել դռները զբոսաշրջիկների առաջ՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսի տակ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ հունիսի 15-ից կվերականգնվի ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից երկիրը կբացի սահմանները օտարերկրացիների համար։
«Մենք դա կանենք՝ մեր հարևանների հետ սահմաններին անվտանգ միջանցքներ ստեղծելով, ինչպես նաև բանակցելով երկրների հետ, որոնք հետաքրքրում են մեզ զբոսաշրջային տեսանկյունից»,- ասել է Գախարիան։
Իր հերթին երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ Վրաստանը կներկայացվի որպես ապահով ուղղություն օտարերկրացիների համար՝ հանդես գալով որպես համավարակի դեմ հաջող պայքար մղած երկիր։
«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը նախատեսում է զբոսաշրջիկներին ընդունել «կանաչ գոտիներում», որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել:
Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն երկու ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Սպասվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից:
Նա նշել է, որ առաջին «կանաչ գոտիներից» մեկը կարող է դառնալ Աջարիան: Կորոնավիրուսի համաճարակը չի տարածվել այնտեղ։
Աղբյուր` Civilnet.am
Հայաստանի սպառողական շուկայում տարվա կտրվածքով գնաճը ( 2020թ. ապրիլը 2019թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 0.9%:
Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.8%-ով:
2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը:
2020թ. ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը ՝6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով:
Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ`8.3% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 6.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:
2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազի գնաճը կազմել է 9.0%:
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ:
Ձվի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 19.8% գնաճ:
2020թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ:
2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.1% հավելաճ, իսկ 2020թ. մարտի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։
Աղբյուրը` Banks.am
Այվազյան Աննա
Այսօր iCredit թիմը գործարկել է նոր հարցման հարթակ, որի միջոցով հանրությունը հնարավորություն ունի քվեարկել իր նախընտրած և իր կարծիքով լավագույն բանկի օգտին: Հուսով ենք, որ այս հարցմանը կմասնակցեն թվով շատ մարդիկ, և վերջում կստանանք հետաքրքիր պատկեր: Նման նախաձեռնությունները լինելու են շարունակական, որի նպատակն է հանրությանը տրամադրել հնարավորինս շատ ինֆորմացիա Հայաստանի ֆինանսական շուկայի մասին և լավագույն ֆինանսական առաջարկների մասին:
Հարցմանը կարող եք մասնակցել այստեղ`
https://poll.app.do/best-bank-in-armenia
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ԱԺ-ում ասել է, որ կորոնավիրուսի համավարակն ու դրան հաջորդող ժամանակահատվածը բացասական հետեւանք կունենան աշխատաշուկայի վրա։
«Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության ոչ ֆորմալ հարցաշարերի՝ սպասվում է, որ համավարակին հաջորդող ժամանակահատվածում գործազրկությունը Հայաստանում կավելանա 1,3%-ով՝ 17,7%-ից հասնելով 19%-ի։ Արդյունքում կունենանք 40 հազ. հավելյալ գործազուրկ»,- ասել է փոխնախարարը։
Արման Ուդումյանը նշել է, որ գործազրկությունը զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ծառայություննրի ոլորտում, փոքր չափով կտուժի նաեւ շինարարության ոլորտը։ Գործազուրկների բանակը կհամալրեն նաեւ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները։
«Տարբեր մարտավարական քայլեր պետք է ձենարկել, որպեսզի տարբեր շահառու խմբերի համար ունենանք հասցեական ծրագրեր»,- ասել է փոխնախարարը եւ հավելել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր աշխատատեղերի ստեղծման խթանման ծրագրեր է մշակել, որոնք ուղարկվել են կառավարություն, եւ առաջիկայում, հավանաբար, կկիրառվեն։
Աղբյուրը` banks.am
Կոմունալ վարձավճարների հետ կապված կառավարությունն այս փուլում ինչ պետք է աներ՝ արել է: Այդ մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որոշում է կայացվել, որ կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:
«Այն պահից երբ ՀԾԿՀ-ն հայտարարեց ֆորս մաժոր, պարզվեց, որ կոմունալ վճարները չեն վճարում ոչ միայն նրանք, ովքեր ճգնաժամի հետևանքով խնդիր են ունեցել, այլև համատարած չեն վճարում: Դրա հետևանքով համակարգերը կարող էին հայտնվել կոլապսի առաջ: Այս պատճառով կանգնեցինք խնդրի առաջ: Դրա համար կայացվեց այսպիսի դժվար, կամային որոշում:
Հիմա այս միջոցառումներով փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և քաղաքացիներին ասում ենք՝ այս միջոցառումներով մի քանի՝ 4-5 մլրդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների համար: Այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ՝ արդեն իսկ արել է, մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են և վարձերն էականորեն նվազում են: Պետք է խնդրենք բոլորիդ վերադառնալ հին ռեժիմին և այս պահից սկսած բոլոր վարձերը պետք է վճարվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ էլեկտրաէներգիայի և գազի անջատումներն ավելի քիչ են եղել:
Աղբյուրը` Արմենպրես
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառման շրջանակում մարզերում կստեղծվի ժամանակավոր 1000 աշխատատեղ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեք կազմակերպության միջոցով մարզերում ծառատունկ կիրականացվի, որը կլինի վճարովի աշխատանք և շուրջ 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծվի: Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ սեզոնային աշխատանքի դեպքում համատեղելու հնարավորություն են տվել նպաստի համակարգում ներգրավվածներին: «Պետք է խրախուսեմ, որ քաղաքացիները դիմեն` առանց այդ մտավախությունն ունենալու: Եվ կազմակերպություններին էլ պետք է դիմեմ, որ ներգրավեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց նա:
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ, իսկ ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Աղբյուրը` ԱՐՄԵՆՊՐԵՍ, ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ:
2020 թ. ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%:
Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականութ-յունը: Չնայած առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։
ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:
Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:
Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2020թ. մայիսի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը` ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։
Հարգելի հետևորդներ,
Ստանալով բազում նամակներ կապված վարկային կազմակերպությունների կողմից հայտարարվող վարկային արձակուրդների վերաբերյալ, որոշեցինք հակիրճ անդրադարձ կատարել այս խնդրին և ներկայացնել իրողությունը:
Այսօր գրեթե բոլոր ՀՀ բանկերը արդեն իսկ հանդես են եկել հայատարարություններով, որտեղ որ վերջիններս պատրաստ են տրամադրել վարկային արձակուրդներ: Վարկային կազմակերպությունների վերաբերյալ կարող ենք նշել, որ կան բավականին ընկերություններ որոնք ընդառաջել են իրենց հաճախորդներին`
- հնարավորություն են տվել վճարումները կատարել 2-3 ամիս հետո:
- Կան նաև վարկային կազմակերպություններ որոնք որ պատրաստ են անհատական մոտեցում ցուցաբերեն իրենց հաճախորդներին, եթե վերջիններս դիմեն իրենց:
- Կան նաև կազմակերպություններ, որոնք գնացել են զիջումների և տոկոսադրույքների ներում են հայտարարել:
Որպիսի կարողանաք անճշտություններից խուսափել, և արդյունքում չպարզվի, որ այդ հայտարարությունները Ձեզ չէր վերաբերվում, կամ վերաբերվում էր, բայց ոչ Ձեր իմացած չափով և ժամկետներով, կոչ ենք անում անհապաղ դիմել Ձեզ սպասարկող բանկ կամ վարկային կազմակերպություն, որոշ դեպքերում էլ այցելել իրենց գրասենյակ և դիմում գրել:
Այս շրջանում շատ կարևով է, որպիսի բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն գործող վարկեր, մաքսիմալ տեղեկացված լինեն իրենց հետագա քայլերի մասին և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` առկա վարկային արձակուրդներից և վճարումների հետաձգումներից օգտվելու համար:
Եթե Ձեզ սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդես չի եկել որևէ հայտարարությամբ` կապված վարկերի վճարումների հետաձգման վերաբերյալ, և Դուք այս ստեղծված իրավիճակից ելնելով չեք կարողանալու կատարել Ձեր վճարումները, ապա անհրաժեշտ է դիմել իրենց գրավոր ձևով, որպիսի իրենց կողմից ցուցաբերվի անհատական մոտեցում և Ձեր մասով վերանայվի վճարումների ժամանակացույցը:
Սա ամենաառաջին քայլն է, որ անհրաժեշտ է կատարել, որպիսի խուսափեք հետագա խնդիրներից: Այս մոտեցումը հիմնականում խրախուսվում է, և որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր է Ձեզ ընդառաջեն` տվյալ ամիսների համար հաշվարկված տոկոսագումարների վճարման վերաբերյալ:
Չմոռանաք պահպանել անհրաժեշտ հեռավորությունը բանկի կամ վարկային կազմակերպության գրասենյակ այցելելիս:
Առողջություն բոլորին:
ԳուդԿրեդիտ ՈՒՎԿ-ն հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի՛ հաճախորդ,
«Գուդկրեդիտ» ընկերությունը տեղեկացնում է, որ եթե COVID-19 տարածմամբ և հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված ունեք վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիր և(կամ) Ձեր եկամուտները նվազել են՝ դժվարացնելով վարկային պարտավորության պատշաճ կատարումը, ապա հայտնում ենք, որ վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում Ընկերության կողմից կկիրառվեն տարբեր մոտեցումներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան հնարավորինս հարմար տարբերակով շարունակել վարկի սպասարկումը:
Ստորև ⬇ ներկայացնում ենք վարկային պայմանագրով սահմանված հերթական վճարման (մարման) օրվա հետաձգման վերաբերյալ Ընկերության առաջարկը, որը համարվում է հանրային օֆերտա:
ՀՀ կառավարությունը հերթական նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հերթական՝ արդեն 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառմանը կարող են դիմել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները, որոնք ՀՀ քաղաքացի են:
Միջոցառման շահառու են 3 խմբեր.
Առաջին խումբը բուհերի առկա ուսուցմամբ սովորող ավարտական կուրսի ուսանողներն են, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
Երկրոդ խումբն առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներ են, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս,
Երրորդ խումբը պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներն են, որոնց օժանդակություն կտրամադրվի ուսանողական վարկերի մասով։
1-ին խմբի մասին
Ավարտական կուրսերի սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով:
Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, իհարկե, եթե վճարումը կատարել է ֆիզիկական անձը:
«Այստեղ սահմանել ենք, որ եթե ավարտել են մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան, այդ դեպքում գումարը վերադարձնում ենք եւ վերադարձնում ենք բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում»,- ասաց Հարությունյանը։
Ընդ որում, այն սովորողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը):
Այն ուսանողները, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվելու է մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
2-րդ խմբի համար սահմանվել է, որ սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։
Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով:
Մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
1-ին եւ 2-րդ խմբերում ներառված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների հատկացրած գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
3-րդ խումբը վերաբերում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերին:
Այն սովորողներին, որոնց՝
Հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս եւ մինչեւ սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետությունից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
Եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետությունից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորի պետությունը, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Թեմայի վերաբերյալ Կենտրոնական բանկն ասաց, որ այս պահին 11 հազար 150 ուսանողական վարկ ունեն, եւ հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար:
«Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաեւ գործող վարկերը դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսն իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի հաստատած երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,- ասաց Ջավադյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հստակեցրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում. «Այսինքն 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որեւէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»:
Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ. «Նաեւ ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո եւս մեկ տարի վճարում չանել, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:
Ստորեւ ներկայացնում ենք համապատասխան հաստատությունների ցանկը, որոնց վերաբերում է սա։
«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ,
«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ,
«Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
«Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ,
«Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ,
«Խաչատուր Ավովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնասրամ,
«Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ,
«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ,
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիուտ» ՊՈԱԿ,
«Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ»,
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամ,
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ,
«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ,
«ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ,
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ,
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիուտ» ՓԲԸ։
ՀՀ կառավարության կողմից պատրաստվել է տեսանյութ որտեղ համառոտ ներկայացվում է տնտեսության օժանդակությանն ուղղված 5 ծրագրերի մասին: Տեսանյութը կարող եք գտնել այս էջում, ինչպես նաև այս հղման միջոցով կարող եք էլ ավելի մանրամասն ծանոթանալ գործող բոլոր միջոցառումներին:
https://www.youtube.com/watch?v=ON92PT1J3TI
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին, հետեւյալ սկզբունքով.
«1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100%-ով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։
2. Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող եւ նոր տրվող վարկերի տոկոսները 2020թ․ համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
3. 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5%-ով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4%-ով։
Նշեմ, որ ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո»,- նշել է վարչապետը։
Աղբյուրը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Հայաստանի Բանկերի Միությունը (ՀԲՄ) հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող: Ավելին, բանկային համակարգը լիովին թափանցիկ է, և համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:
Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով «միավորներ» հավաքելու նպատակով:
Ակնհայտ է, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։
Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և «վերլուծություններ» հնչեցնելուց։
Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ և որակյալ տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին:
Հ.Գ. Սույն հայտարարության առիթը, մասնավորապես, ս.թ. ապրիլի 13-ին 5 TV Channel-ով հեռարձակվող «Խառը տնտեսություն» հաղորդման թողարկումն էր, որի հյուրը՝ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, հնչեցրեց ոչ մասնագիտական գնահատականներ ֆինանսական կառույցների կողմից գյուղոլորտին առաջարկվող բանկային ծառայությունների վերաբերյալ։
Աղբյուրը` https://uba.am/uba/news/speculations.html?fbclid=IwAR0JkA8eIaoPbfY33VT2KbXPD_byjkLVowoP5qmyqVU-SFeViCpKsU1iT7c
Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը նոր նախագծերի փաթեթ են ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։
Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:
Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար կսահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:
Ըստ նախագծի հեղինակների` դա թույլ կտա վարկառուներին գիտակցել, թե իրականում որքան տոկոս պետք է վճարեն։ Նույն տեղեկատվությունը կտրամադրվի պոտենցիալ վարկատուին՝ մինչ վարկավորման մասին որոշում կայացնելը։
Աղբյուրը` https://iravaban.net/268029.html
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ։ ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- ասաց Հովակիմյանը։
Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։
1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 - 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։
Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։
Նորայր Շողիկյան
Աղբյուրը` Արմենպրես
Նպատակ ունենալով թեթևացնել իր վարկառուների կողմից կատարվող ամսական վճարումների չափը՝
✅ Evocabank-ը երկարաձգում է SingleTOUCH և ապառիկ վարկերի պայմանագրերում նշված վարկի մարման ՎԵՐՋՆԱժամկետը 6 ամսով։
✅ Բանկը նաև տեղեկացնում է, որ SingleTOUCH և ապառիկ վարկերի ամսական մարումները մինչև հուլիսի 16-ը չկատարելու դեպքում, դա ուշացում ՉԻ համարվի, իսկ տույժեր և տուգանքներ ՉԵՆ կիրառվի։
⚠️ Առաջարկից կարող են օգտվել միայն այն վարկառուները, ովքեր մարտի 16-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ:
⚡️ Ընթացիկ վարկերի մարումների մասին ?
Բոլոր այն SingleTOUCH և ապառիկի վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 16-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, կարող են այդ ընթացքում վճարումներ չկատարել, ինչը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:
Մարումները պարտադիր են դառնում սկսած հուլիսի 16-ից` համաձայն նոր ժամանակացույցերի:
⚡️ Նոր ժամանակացույցի մասին ?
SingleTOUCH և ապառիկի վարկառուները մինչև հուլիսի 16-ը կստանան իրենց վարկի մարումների նոր ժամանակացույց:
Նոր ժամանակացույցում վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգված կլինի 6 ամսով:
Նոր ժամանակացույցը կգործի հուլիսի 16-ից հետո:
Նոր ժամանակացույցում վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հուլիսի նույն ամսաթիվը, որը սահմանված է ներկայումս գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող վարկառուի առաջին մարումը կլինի հուլիսի 20-ին:
Նոր ժամանակացույցը կներառի հուլիսի 16-ի դրությամբ չկատարված բոլոր վճարումները:
Նոր ժամանակացույցով վարկի մարումների ամսական մեծությունը չի գերազանցի հին գրաֆիկով ամսական մարումների գումարներին:
⚡️ Մարվող վարկերի մասին ?
Այն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 16-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով կերկարաձգվի: Մինչև հուլիսի 16-ը վարկի ամբողջական մարում չկատարելը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:
? Բանկը, ինչևիցե, խորհուրդ է տալիս հնարավորության պարագայում կատարել մարումներ` ըստ գործող ժամանակացույցի:
⚠️ Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա: SingleTOUCH և ապառիկ վարկերից օգտվող այն վարկառուները, ովքեր վճարումներ չեն կատարի իրենց գործող ժամանակացույցի համաձայն, կհամարվեն առաջարկված պայմաններին համաձայնություն տված վարկառուներ: Այն վարկառուները, ովքեր չեն ցանկանա օգտվել տվյալ հնարավորությունից, կարող են հրաժարվելու մասին դիմում ուղարկել Բանկի [email protected] էլեկտրոնային հասցեին: ⚠️
➡️ Խնդրում ենք այս հղումով ծանոթանալ բոլոր մանրամասներին, քանի որ այն շատ կարևոր տեղեկավություն է պարունակում՝https://www.evocabank.am/…/view/hetadzgum-minchev-hulisi_16…
? Մաղթում ենք բոլորին առողջություն։
Evocabank-ը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
#evocabank #կարևոր #վարկեր #էվոկաբանկ #հետաձգում
Աղբյուր` Էվոկաբանկ ֆեյսբուքյան էջ
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին, որը միտված է կորոնավիրուսի պանդեմիայից տնտեսական հետևանքների չեզոքացմանը:
Ծրագրի նպատակն է թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների ծավալած գործունեության դժվարությունները` ստեղծված արտակարգ դրության պայմաններում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.gov.am/am/covid19./
Հաճախորդներից հայտերն ընդունվում են առցանց` հետևյալ հղումով. https://www.vtb.am/ru/online-request/#privType-11
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Банк ВТБ (Армения) присоединился к программе Правительства Республики Армения, целью которой является нейтрализация экономических последствий пандемии коронавируса.
Цель программы - облегчить трудности малых и средних предприятий в создавшейся чрезвычайной ситуации.
С подробностями можно ознакомиться по следующей ссылке:
https://www.gov.am/ru/covid19./
Заявки от клиентов принимаются онлайн по следующему линку: https://www.vtb.am/am/online-request/#privType-11
Банк контролируется ЦБ РА.
Աղբյուրը` ՎՏԲ բանկ Ֆեյսբուքյան էջ
Հարգելի հայրենակիցներ,
Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին, և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել, որ
? Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:
? Ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդները, որոնք չունեն գործող ժամկետանց պարտավորություններ, սկսած սույն թվականի մարտի 16-ից, երկու ամսվա ընթացքում հերթական մարումներ և
վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց: Իսկ այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող ժամկետանց պարտավորություններ, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:
⚠️ Միաժամանակ հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, որոնք ունեն հնարավորություն ժամանակին կատարելու իրենց վճարումները, դրանք չհետաձգել, կատարել վճարումները ժամանակին, խուսափելու համար հետագայում ամսական կտրվածքով վարկային բեռի ավելացումից։
Հաճախորդներին, որոնք կշարունակեն իրենց պարտավորությունների կատարումը ժամանակացույցի համաձայն, հորդորում ենք վճարումները կատարել առցանց եղանակով՝ վճարահաշվարկային համակարգերից և
հավելվածներից Telcell, EasyPay, iDram, uPay:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37411999910, +37444999920 կամ հաղորդագրություն գրել մեր ֆեսբուքյան էջին։
Եղե՛ք առողջ և ապահով ?
Ուշադրութուն՝ վարկերի մասին
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետևյալ փոփոխությունները`
ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին:
Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով:
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ.-ի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով:
Դիմումները բանկ կարելի է նաև ներկայացնել [email protected] հասցեով:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ℹՏեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Աղբյուրը` Յունիբանկի ֆեյսբուքյան էջ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր և միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:
Ծրագրերի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.gov.am/am/covid19./
Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ։
Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք օժանդակել տնտեսվարողներին և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը:
Աղբյուրը` Հայբիզնեսբանկ ֆեյսբուքյան էջ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված երկամսյա «վարկային արձակուրդից» կարող են օգտվել ոչ միայն այդ օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդները, այլ նաև նրանք, ովքեր «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում ամբողջությամբ կմարեն մարման օրվա դրությամբ ունեցած ժամկետանց վարկային պարտավորությունները։ Դա նշանակում է, որ ենթադրենք հաճախորդի վարկի մարման օրը եղել է 2020 թվականի մարտի 12-ը և նա չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունը, ինչպես նաև չի կարողացել օգտվել 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված վարկային արձակուրդից, ապա «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում իր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում կկարողանա օգտվել արձակուրդի ընձեռած հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ներկա իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2020 թվականի մարտի 16-ից բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրում է «վարկային արձակուրդ»՝ վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։ Այն չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ ներման հետ։
Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում.
- Մասնաճյուղեր
- Հեռախոսային կենտրոն՝ +374 10-59-23-23
- Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ՝ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43
- Մանրածախ գործառնությունների վարչություն՝ +374 10 -54 79 63
Աղբյուրը` Արարատբանկ կայք էջ
https://bit.ly/39Zb9cA
❗ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի #ապրիլի 1-ի դրությամբ #ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
❗ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի #ապրիլի 1-ի դրությամբ #չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):
Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։
Զանգահարեք «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով։
Աղբյուրը` Վարկս Էյ Էմ ֆեյսբուքյան էջ
https://www.facebook.com/varksam/posts/2866461450057836
Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել որում ասվում է`
❗️Հարգելի Հաճախորդներ❗️
Տեղեկացնում ենք, որ
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման և ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին հայտրարարված արտակարգ դրության հետ կապված, վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից ՊԱՏՐԱՍՏ Է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ Դիմումներ՝ http://bit.ly/3b6pLHT
✅ CashMe (նաև Իդրամ) վարկային ծրագրի ֆիզիկական անձ շահառուները դիմումներ կարող են ներկայացնել
☎️ (011) 700-100, 700-200 հեռախոսահամարներով, իսկ
➡️շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ
➡️բիզնես վարկերից օգտվող իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերերը,
➡️հիփոթեքային,
➡️գյուղատնտեսական
վարկավորումներից օգտվող հաճախորդները կարող են նամակ ուղարկել [email protected] էլ. փոստին՝ ներկայացնելով չկատարված վճարումների պատճառների համապատասխան հիմնավորումներ (դիմումի ձևը կցվում է):
✅ Դիմումների հիմնավորվածության դեպքում CashMe (նաև Իդրամ) վարկային ծրագրի վարկառուների վարկերի մարումները կհետաձգվեն՝ գումարվելով արտակարգ դրության ավարտման ամսվա՝ ժամանակացույցով նախատեսվող մարման գումարին:
✅Բիզնես, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակներից օգտվող հաճախորդներին՝ դիմումների հիմնավորված լինելու պարագայում, կցուցաբերվի ԱՆՀԱՏԱԿԱՆ մոտեցում և վերջիններիս կառաջարկվի վարկերի մարման հնարավոր ժամանակացույցեր:
⚠️ Արտակարգ դրության ողջ ընթացքում տվյալ վարկերի (վերաբերում է բավարարված դիմումներին) չվճարման դեպքում տույժեր ❗️ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ և չվճարված գումարը ՉԻ ՀԱՄԱՐՎԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ:
⚠️ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ը միաժամանակ հորդորում է բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը ՉԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ նկատառումներից ելնելով:
Ինչպես տեղեկանում ենք Էքսպրես Կրեդիտ վարկային կազմակերպության ֆեյբուքյան էջից, ընկերությունը իր մինչև 1 միլիոն դրամ վարկի մնացորդ ունեցող հաճախորդներին կցուցաբերի հավելյալ աջակցություն և կվճարի իրենց 2 ամսվա տոկոսադրույքի գումարները:
Հայտարարությունը ստորև`
Հարգելի՛ հաճախորդներ‼️
Գնահատելով ներկայիս ֆորս-մաժոռային իրավիճակը, Էքսպրես Կրեդիտը որոշում է կայացրել հավելյալ աջակցել այն հաճախորդներին որոնց մայր գումարի մնացորդը չի գերազանցում 1 միլիոն դրամը (անկախ վարկատեսակից և անկախ վարկի արժույթից):
Էքսպրես Կրեդիտը ԿՎՃԱՐԻ այդ հաճախորդների առաջիկա 2 ամիսների տոկոսագումարները (այսինքն վերը նշված հաճախորդները` ում վարկի մայր գումարի մնացորդը 1 միլիոն դրամը (կամ 2000 ԱՄՆ դոլարը) չի գերազանցում, այլևս կարող են չվճարել իրենց առաջիկա
2 ԱՄՍՎԱ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
Հարցերի դեպքում զանգահարեք 010 57 21 71 հեռախոսահամարով:
Մենք կարևորում ենք մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը:
Եղեք առողջ
Աղբյուր`
Էքսպրես Կրեդիտ ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/ExpressCredit/
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:
Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի, կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները: Վարկային միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:
Աղբյուրը` Ամերիաբանկ
✅Հարգելի հաճախորդներ բոլոր այն հաճախորդները, ովքեր ունեն 30 օրից ավել ժամկետանց պարտավորություններ ՀԻՄԱ վարկատեսակից, կարող են օգտվել վերակառուցման հետևյալ առաջարկից՝
առկա պարտավորությունները մարել հավասարաչափ վճարումներով 12 ամսվա ընթացքում՝ առանց հավեյալ տոկոսների, միջնորդավճարների հաշվեգրման:
Սա հնարավորություն կտա հաճախորդներին զգալիորեն կրճատել վարկի վճարումները՝ միևնույն ժամանակ խուսափելով վարկային պատմության վատթարացումից:
Օրինակ՝ 100,000 դրամ պարտավորության դեպքում ամսական պետք է վճարեք 8,333 դրամ։
---
✅ՀԻՄԱ՝ գումար հենց հիմա
www.mogohima.am
012 700 700
[email protected]
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․
«Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։
Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ
միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից եւ կուտակումներից խուսափելուհամար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն»։
iCredit.am համակարգի կողմից ներկայացվել է նոր վարկերի փաստացի տոկոսադրույքի հաշվիչը, որը հնարավորություն է տալիս հաշվել ինչպես Ձեր վարկերի մարման գրաֆիկները և տեսնել ժամանակացույցը, այնպես էլ տեսնել այդ վարկի փաստացի տոկոսադրույքը, ինչը հնարավորություն կտա ձեզ արագ և հեշտ կողմնորոշվել Հայաստանում առկա վարկային պրոդուկտների ընտրության մեջ:
Հաշվիչի հաշվարկների հիմքում ընկած է Կենտրոնական բանկի կողմից հաստատված փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բազմիցս ստուգվել է ոլորտի մասնագետների կողմից:
Հաշվիչից կարող եք օգտվել այցելելով https://calc.am կամ մեր կայք` https://icredit.am
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։
Թեկնածուի առաջադրումը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության արժանանալու դեպքում՝ ապրիլի 14-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկության կդրվի:
Մարտին Գալստյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ՝ 04 05 1978
Կրթություն՝
1994-1999 թթ. Երեւանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ,
1999-2002 թթ. Երեւանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
2009-2010 թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս:
Աշխատանքային գործունեություն՝
1998-2015 թթ. ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ,
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար.
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է։
Աղբյուրը` banks.am
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․
26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․
Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։
Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։
Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000, [email protected]
Աղբյուր` Կենտրոնական բանկ
Այսօրվանից սկսած Արդշինբանկը՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ, 76 եւ բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:
Բանկում նշել են, որ երեւանցի թոշակառուներին սննդով լի տոպրակներն անվճար տեղ կհասցնի ՍԱՍ սուպերմարկետի առաքման ծառայությունը: Բանկի աշխատակիցները նույնպես կմասնակցեն այդ գործին: Փաթեթը կներառի մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, բուսական յուղ, պահածոյացված բանջարեղեն, ալյուր, շաքարավազ եւ այլ ապրանքներ: Մարզերի կենսաթոշակառուներին դրամական օգնությունը կփոխանցվի կենսաթոշակային քարտերին:
«Երկրի համար այս լարված օրերին մեր բանկի ուշադրությունը բեւեռված է տարեցների վրա, որոնք առավել ռիսկային խումբ են համարվում հատկապես Երեւանում: Եվ պատահական չէ, որ նրանց լրացուցիչ նեղություն չպատճառելու համար Բանկն իր միջոցներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության մթերքներ եւ այն մեր գործընկերոջ օգնությամբ հասցվում է հասցեատերերին, իսկ մարզերի՝ համապատասխան տարիք ունեցող կենսաթոշակառուներին տրվում է դրամական օգնություն:
Առողջություն եւ համբերություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ մեր բազում դժվարություններ տեսած ժողովուրդը կհաղթահարի նաեւ այս փորձությունը: Մենք հույս ունենք, որ այս օրերը արագ կանցնեն եւ կյանքը կվերադառնա իր նորմալ հուն»,- մեկնաբանել է Արդշինբանկի նախագահ Արտակ Անանյանը:
Աղբյուրը` banks.am
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։
Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։
աղբյուրը` ՀՀ Կենտրոնական բանկ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
ԿԲ-ում նշել են, որ վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին եւ իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ:
«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
Ուսումնասիրելով եւ համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» եւ «ե» պարբերությունների խախտմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. եւ 20.03.2020թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը եւ տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:
Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձեւավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով»,- ասված է ԿԲ հայտարարությունում:
Աղբյուրը` banks.am
Մեկամսյա ժամկետում հաճախորդները կարող են վարկային մարումները կատարել ցանկացած ժամանակ
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին՝ IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ, տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։
Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։
Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլփոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը։ Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։
Միաժամանակ, այն հաճախորդներին, որոնք ունեն ֆինանսական մուտքեր և հնարավորություն, հորդորում ենք վարկային պարտավորությունները կատարել ժամանակին, հետագա վարկային բեռը չծանրացնելու նպատակով՝ օգտվելով հեռահար սպասարկումից՝ IDBanking.am հարթակի, Idram հավելվածի, ինչպես նաև IDBanking 24/7 տերմինալների միջոցով, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վարակի կանխարգելման նպատակով վճարումները խանութներում և սպասարկման կետերում իրականացնել անկանխիկ եղանակով, քանի որ թղթադրամները կարող են վիրուսի փոխանցման աղբյուր հանդիսանալ։ Այդ մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Այնուամենայնիվ, Բանկի մասնաճյուղերը գործում են բնականոն գրաֆիկով, խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումները։
Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ ս.թ. մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ «Վարկային արձակուրդը» ենթադրում է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։
Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։ Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում․
Մասնաճյուղեր
Հեռախոսային կենտրոն` +374 10-59-23-23
Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ` +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43
Մանրածախ գործառնությունների վարչություն` +374 10 -54 79 63
Հորդորում ենք․
Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է զանգահարել մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝ քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին: Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.
GooglePlay՝ https://lop.by/P6E
AppStore` https://lop.by/P6F
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված <Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ իր բոլոր այն հաճախորդներին, որոնք կդժվարանան կատարել իրենց վարկային պարտավորությունները, պատրաստակամ է աջակցել, ցուցաբերելով անհատական մոտեցում վարկի գծով վճարումների կատարման հարցում, մասնավորապես`
1️⃣ 18.03.2020-18.05.2020թ. ընթացքում վճարումներ չկատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար նախատեսված վճարումների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի և չեն գանձվի
2️⃣Վճարումների չկատարման դեպքում պարտավորությունները չեն համարվի ժամկետանց(վճարումների չկատարման մասին տեղեկատվություն չի տրամադրվի <ԱՔՌԱ> վարկային բյուրո)
3️⃣Չվճարված պարտավորությունները վարկառուների ցանկությամբ կարող են կատարվել կամ մինչև
18.05.2020թ.-ը, կամ դրանց համար վարկառուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա (ցանկալի կլինի դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով) կարող է սահմանվել մարումների նոր ժամանակցույց:
Միաժամանակ առաջարկում ենք ֆինանսական դժվարություններ չունեցող հաճախորդներին, հետագա ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով, հնարավորության դեպքում կատարել վարկի գծով հերթական վճարումները ըստ սահմանված ժամանակացույցի Ընկերության տարածքում, Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ <Արարատբանկ> ԲԲԸ ցանկացած մասնաճյուղում:
Հարցերի դեպքում առաջարկում եք զանգահարել? 010 57 21 71 հեռախոսահամարով: Մեր մասնագետները պատրաստակամ են աջակցել Ձեզ վճարումների հետ կապված խնդիրների պարզաբանման համար:
<Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ կարևորում է իր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը:
Եղեք առողջ
<Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ
Ամերաբանկում նշել են, որ աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա եւ բացառիկ է՝ ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաեւ փորձագիտական գնահատումներով:
Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող 729 ՓՄՁ-ներ, որոնց 93,8%-ը գերփոքր է, 5,1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը՝ միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):
«Ընդհանուր առմամբ, 2018-ի համեմատ, 2019-ին փոքր եւ միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի եւ սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:
Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարեւորագույն խնդիրը՝ առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն՝ օգտվել է որեւէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը եւ փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարեւոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը եւ այլն:
«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում եւ այլն, եւ համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:
Կարեւորելով ֆինանսական ոլորտում նորարար եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաեւ հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարեւորվում հեռահար բանկինգի առկայությունը»,- ասված է հաղորդագրությունում:
«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ եւ տեղեկատվություն), այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա:
Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին: