Նորություններ

04/06/2020
Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ն պատրաստ է հետաձգել վարկի մարումները:

Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել որում ասվում է`
 

❗️Հարգելի Հաճախորդներ❗️

Տեղեկացնում ենք, որ

«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման և ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին հայտրարարված արտակարգ դրության հետ կապված, վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից ՊԱՏՐԱՍՏ Է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ Դիմումներ՝ http://bit.ly/3b6pLHT

✅ CashMe (նաև Իդրամ) վարկային ծրագրի ֆիզիկական անձ շահառուները դիմումներ կարող են ներկայացնել
☎️ (011) 700-100, 700-200 հեռախոսահամարներով, իսկ

➡️շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ
➡️բիզնես վարկերից օգտվող իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերերը,
➡️հիփոթեքային,
➡️գյուղատնտեսական

վարկավորումներից օգտվող հաճախորդները կարող են նամակ ուղարկել ?info@globalcredit.am էլ. փոստին՝ ներկայացնելով չկատարված վճարումների պատճառների համապատասխան հիմնավորումներ (դիմումի ձևը կցվում է):

✅ Դիմումների հիմնավորվածության դեպքում CashMe (նաև Իդրամ) վարկային ծրագրի վարկառուների վարկերի մարումները կհետաձգվեն՝ գումարվելով արտակարգ դրության ավարտման ամսվա՝ ժամանակացույցով նախատեսվող մարման գումարին:

✅Բիզնես, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակներից օգտվող հաճախորդներին՝ դիմումների հիմնավորված լինելու պարագայում, կցուցաբերվի ԱՆՀԱՏԱԿԱՆ մոտեցում և վերջիններիս կառաջարկվի վարկերի մարման հնարավոր ժամանակացույցեր:

⚠️ Արտակարգ դրության ողջ ընթացքում տվյալ վարկերի (վերաբերում է բավարարված դիմումներին) չվճարման դեպքում տույժեր ❗️ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ և չվճարված գումարը ՉԻ ՀԱՄԱՐՎԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ:

⚠️ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ը միաժամանակ հորդորում է բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը ՉԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ նկատառումներից ելնելով: