Նորություններ

04/10/2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է տնտեսության աջակցման պետական ծրագրին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր և միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:
Ծրագրերի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.gov.am/am/covid19./
Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել info@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեին կամ դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ։
Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք օժանդակել տնտեսվարողներին և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը:

Աղբյուրը` Հայբիզնեսբանկ ֆեյսբուքյան էջ