Նորություններ

04/14/2020
Single Touch և Ապառիկ վարկերի ժամկետների հետաձգում

Նպատակ ունենալով թեթևացնել իր վարկառուների կողմից կատարվող ամսական վճարումների չափը՝

✅ Evocabank-ը երկարաձգում է SingleTOUCH և ապառիկ վարկերի պայմանագրերում նշված վարկի մարման ՎԵՐՋՆԱժամկետը 6 ամսով։

✅ Բանկը նաև տեղեկացնում է, որ SingleTOUCH և ապառիկ վարկերի ամսական մարումները մինչև հուլիսի 16-ը չկատարելու դեպքում, դա ուշացում ՉԻ համարվի, իսկ տույժեր և տուգանքներ ՉԵՆ կիրառվի։

⚠️ Առաջարկից կարող են օգտվել միայն այն վարկառուները, ովքեր մարտի 16-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ:

⚡️ Ընթացիկ վարկերի մարումների մասին ?
Բոլոր այն SingleTOUCH և ապառիկի վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 16-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, կարող են այդ ընթացքում վճարումներ չկատարել, ինչը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:
Մարումները պարտադիր են դառնում սկսած հուլիսի 16-ից` համաձայն նոր ժամանակացույցերի:

⚡️ Նոր ժամանակացույցի մասին ?
SingleTOUCH և ապառիկի վարկառուները մինչև հուլիսի 16-ը կստանան իրենց վարկի մարումների նոր ժամանակացույց:
Նոր ժամանակացույցում վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգված կլինի 6 ամսով:
Նոր ժամանակացույցը կգործի հուլիսի 16-ից հետո:
Նոր ժամանակացույցում վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հուլիսի նույն ամսաթիվը, որը սահմանված է ներկայումս գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող վարկառուի առաջին մարումը կլինի հուլիսի 20-ին:
Նոր ժամանակացույցը կներառի հուլիսի 16-ի դրությամբ չկատարված բոլոր վճարումները:
Նոր ժամանակացույցով վարկի մարումների ամսական մեծությունը չի գերազանցի հին գրաֆիկով ամսական մարումների գումարներին:

⚡️ Մարվող վարկերի մասին ?
Այն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 16-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով կերկարաձգվի: Մինչև հուլիսի 16-ը վարկի ամբողջական մարում չկատարելը ուշացում չի համարվի, իսկ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի:

? Բանկը, ինչևիցե, խորհուրդ է տալիս հնարավորության պարագայում կատարել մարումներ` ըստ գործող ժամանակացույցի:

⚠️ Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա: SingleTOUCH և ապառիկ վարկերից օգտվող այն վարկառուները, ովքեր վճարումներ չեն կատարի իրենց գործող ժամանակացույցի համաձայն, կհամարվեն առաջարկված պայմաններին համաձայնություն տված վարկառուներ: Այն վարկառուները, ովքեր չեն ցանկանա օգտվել տվյալ հնարավորությունից, կարող են հրաժարվելու մասին դիմում ուղարկել Բանկի [email protected] էլեկտրոնային հասցեին: ⚠️

➡️ Խնդրում ենք այս հղումով ծանոթանալ բոլոր մանրամասներին, քանի որ այն շատ կարևոր տեղեկավություն է պարունակում՝https://www.evocabank.am/…/view/hetadzgum-minchev-hulisi_16…

? Մաղթում ենք բոլորին առողջություն։

Evocabank-ը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

#evocabank #կարևոր #վարկեր #էվոկաբանկ #հետաձգում

Աղբյուր` Էվոկաբանկ ֆեյսբուքյան էջ