Վարկային կազմակերպությունների հայտարարությունները ընդառաջումների և զիջումների մասին
Փորձել ենք առանձնացնել բոլոր վարկային կազմակերպությունների հայտարարությունները որոնք արվել են արտակարդ դրության ժամանակ ի աջակցություն իրենց վարկառուներին: Ցանկը ներկայացնում ենք ստորև:
1. ACBALeasing
Հոգ տանելով իր հաճախորդների մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ ACBALeasing-ը որոշում է կայացրել ս.թ. մարտ 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վարձավճարները չկատարած հաճախորդների գրաֆիկներում կատարել փոփոխություններ ի նպաստ հաճախորդների` պարտավորությունները չհամարելով ժամկետանց և չհաշվարկելով տուժանք։
2. Agroleasing
Հարգելի հաճախորդներ,
Կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրություն սահմանվելուց ելնելով, Ագրոլիզինգի այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է՝
-
հյուրատնային,
-
տուրիստական,
-
ռեստորանային,
-
զվարճանքի,
և այլ բիզնեսների և անհատների հետ, որոնք ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ և վարկերի ժամկետների վերանայում՝ իրենց առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։ Հետաձգված ամիսների մարումները հավասարաչափ կբաշխվեն հաջորդ ամիսների վրա: Այդ վերանայումները կարող են վերաբերել ինչպես ամսական մայր գումարի հետաձգումներին, այնպես էլ տոկոսագումարների վերանայմանը։
Նրանք կարող են դիմել Ագրոլիզինգ՝ ներկայացնելով իրենց ֆինանսական խնդիրները հիմնավորող փաստեր։
Այն հաճախորդներին, որոնք ունեն պարբերաբար ժամկետանց պարտավորություններ, կամ եկամուտները չեն վերաբերում ստեղծված իրավիճակից բխող բացասական հետևանքներից, չեն սահմանվի վարկային պարտավորությունների երկարաձգումներ:
Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել 094 44 6006 հեռախոսահամարով:
Մաղթում ենք բոլորին առողջություն։
Ագրոլիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
3. AES Credit
Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված
ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ.
հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել վարկային կազմակերպությունում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:
Հորդորում ենք նշված դիմումները ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@aescredit.am էլ. հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 79 00 00, +374 11 89 00 00 երկուշաբթիից ուրբաթ ժ. 9:30-17:00 :
4. Անիվ ուվկ
Հարգելի հաճախորդ, ելնելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից` «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 10-ին /առաջիկա վճարման օր/ վճարման ենթակա պարտավորությունների կատարման հետ կապված դժվարություններ առաջանալու պարագայում իր հաճախորդներին ցուցաբերել անհատական մոտեցում՝ ժամանակացույցի վերանայում, տույժերի չհաշվարկում, այլ:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 1-ը դիմել «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ` Ձեզ սպասարկող գործակալին:
Ուշադրություն. առաջարկվող անհատական մոտեցումն ու միջոցառումներն իրենցից չեն ներկայացնում վարկային պարտավորությունների զիջում, այլ ենթադրում են պարտավորությունների վերահաշվարկ և վերաբաշխում մնացած ամիսների վրա:
5. Առաջին ֆակտորինգային ընկերություն
Հայտարարություն առկա չէ
6.Արեգակ ՈւՎԿ
Հարգելի Հաճախորդներ, Արեգակ ՈւՎԿ-ն տեղեկացնում է, որ Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող վարկերի ուղղությամբ
-
սահմանել է 3 ամիս վարկային արձակուրդ 2020թ-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսների մարումների համար
-
զիջել է մարումների տեղափոխման օրվա դրությամբ առկա տույժերը
· Փետրվարի 29-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկերի ուղղությամբ կարող է կիրառվել վարկային արձակուրդ, եթե վերանայման օրվա դրությամբ, բայց ոչ ուշ քան ս. թ. ապրիլի 30-ը մարվեն ժամկետանց պարտավորությունները:
· 2020թ-ի մարտի 16-ից հետո տրամադրված վարկերի ուղղությամբ վարկային արձակուրդ չի կարող սահմանվել:
«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտնում է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակում կազմակերպությունը ևս պատրաստ է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
7. Արմենիան Լիզինգ Քոմփնի
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ, ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, երկրում հայտարարված արտակարգ դրությունից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, հաշվի առնելով Ընկերության հաճախորդամետ քաղաքականությունը, ինչպես նաև թափանցիկ գործելու և հրապարակայնության սկզբունքները, պատրաստակամություն է հայտնում տուրիստական, հյուրատնային, սպասարկման, հանրային սննդի ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:
Այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են ծավալում վերոնշյալ ոլորտներում և իրենցից անկախ հանգամանքներից ելնելով՝ ունեն դրամական հոսքերի նվազում, ինչի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարումը, կարող են դիմել «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ, որի արդյունքում յուրաքանչյուր Ընկերությանը կցուցաբերվի անհատական մոտեցում, կդիտարկվեն մարման ժամանակացույցերի վերանայման և երկարաձգման հնարավորությունները՝ առանց վատթարացնելու իրենց վարկային պատմությունը։
8. Արֆին
Հայտարարություն
“Արֆին” վարկային միությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում վարկառուների (հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի և այլ ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառում է անհատական մոտեցում:
Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկի հերթական մարումները համաձայն գրաֆիկ-պարտավորագրի:
9.«ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն
Հարգելի հաճախորդներ,
Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ձեր բազմաթիվ դիմումները, «ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը որոշել է միակողմանիորեն կատարել փոփոխություններ Ձեր վարկերի գործող գրաֆիկներում (հօգուտ հաճախորդների բարելավել վարկերի վճարման պայմանները) և սահմանել վարկերի վճարումների հետևյալ կարգը`
1.Սույն թվականի մարտ (սկսած 16.03-ից), ապրիլ, մայիս ամիսներին Ձեր վարկերի գծով սահմանված հերթական վճարումները հետաձգվում և հաջորդաբար տեղափոխվում են` 1) վճարման ենթակա տոկոսագումարները — ս/թ հունիս ամսին, 2) վճարման ենթակա վարկի մայր գումարները` բաշխվում են մնացած ամիսների վրա, սկսած ս/թ հունիս ամսից: Անուիտետային (ամսական` վարկի մայր գումար և տոկոսագումար) վճարմամբ վարկերի մարման վերջնաժամկետները նաև երակարաձգվում են մինչև 3 ամիս
ժամկետով:
2.Վերը նշված կարգով կփոփոխվեն (կտեղափոխվեն վճարման ժամկետները) միայն այն վարկերի գրաֆիկները, որոնց գծով հերթական վճարումը (վարկ և/կամ տոկոսագումար) գործող գրաֆիկով սահմանված օրվա վերջի (ժամը 17:45-ի) դրությամբ չի լինի կատարված (վճարված):
Այսինքն, եթե Դուք ցանկանաք և կատարեք Ձեր վարկի հերթական վճարումը գործող գրաֆիկի համաձայն, գրաֆիկի փոփոխություն (վճարման ժամկետի տեղափոխում) տեղի չի ունենա:
3.Սույն թվականի մարտ (սկսած 16.03-ից), ապրիլ, մայիս ամիսներին Ձեր վարկի մարման վերջնաժամկետը լրանալու դեպքում վարկի և հաշվարկված տոկոսագումարի մարման վերջաժամկետը կերկարաձգվի 1 ամսով (պայմանով, որ Դուք կվճարեք սահմանված ծառայության վճարը):
4.Անկախ վերը նշված կարգից, «ԲԼԵՍՍ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը կշարունակի ցուցաբերել անհատական մոտեցում իր յուրաքանչյուր հաճախորդին և կդիտարկի փոփոխություններ կատարելու նաև այլ ձևեր` տվյալ հաճախորդի կողմից համապատասխան դիմում (դիմումի ձևը` այստեղ….) և պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում
10.Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ
Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու իր վարկառու ընկերություններին, որոնք COVID19-ով պայմանավորված ստեղծված իրավիճակից ամենից շատ են տուժել:
-
COVID-19-ի անմիջական ազդեցությունը մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները ներառում են՝
-
վարկի վճարումների գծով 3-ամսյա արտոնյալ ժամկետներ,
-
ժամկետային երկարացումներ
-
վճարումների վերաբաշխում մինչև եկամտային հոսքերի ետ վերադարձ:
Ինչպես նաև, Գազել Ֆինանս ՈՒՎԿ ՍՊԸ-ն իր վարկառու ընկերություններին տրամադրում է լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
11.ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ
Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 16.03.2020թ-ին հայտարարությունը ստեղծված իրավիճակում վարկառուների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է, որ ս.թ. մարտի 16-ից մինչ մայիսի 15-ը ներառյալ չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվելու և այդ ընթացքում դադարեցվելու է միանվագ տույժերի և տուգանքների հաշվարկը:
12. Գլաձոր ՈՒՎԿ
«Գլաձոր ՈՒՎԿ»ՓԲԸ-ն, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը, որոշում է կայացրել.
Բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձ վարկառուների դրամային և արտարժույթային վարկերի գծով 17․03․2020թ․ մինչև 17․05․2020թ․ տրամադրել վարկային արձակուրդ:
Բոլոր այն վարկառուները ում վարկերի հերթական մարումները, ըստ ժամանակացույցի, ընկած են ս․թ․ մարտի 17 – ից մինչև մայիսի 17 – ը ներառյալ, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17 – ից հետո, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար տուժանք չի հաշվարկվի և պատճառ չի հանդիսանա <<Սև ցուցակ>> ում ներառվելու։
13. Գլոբալ Կրեդիտ
Տեղեկացնում ենք, որ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ին հայտրարարված արտակարգ դրության հետ կապված, վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից պատրաստ է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ դիմումներ:
CashMe (նաև «Իդրամ») վարկային ծրագրի ֆիզիկական անձ շահառուները դիմումներ կարող են ներկայացնել (011) 700-100, 700-200 հեռախոսահամարներով, իսկ բիզնես վարկերից օգտվող իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերերը, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակից օգտվող հաճախորդները կարող են նամակ ուղարկել
info@globalcredit.am էլ. փոստին՝ ներկայացնելով չկատարված վճարումների պատճառների համապատասխան հիմնավորումներ (
դիմումի ձև):
Դիմումների հիմնավորվածության դեպքում CashMe (նաև «Իդրամ») վարկային ծրագրի վարկառուների վարկերի մարումները կհետաձգվեն՝ գումարվելով արտակարգ դրության ավարտման ամսվա՝ ժամանակացույցով նախատեսվող մարման գումարին:
Բիզնես, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակներից օգտվող հաճախորդներին՝ դիմումների հիմնավորված լինելու պարագայում, կցուցաբերվի անհատական մոտեցում և վերջիններիս կառաջարկվի վարկերի մարման հնարավոր ժամանակացույցեր: Արտակարգ դրության ողջ ընթացքում տվյալ վարկերի (վերաբերում է բավարարված դիմումներին) չվճարման դեպքում տույժեր չեն կիրառվի և չվճարված գումարը չի համարվի ժամկետանց:
14. Գուդկրեդիտ
Տեղեկացնում ենք նաև, որ եթե COVID-19 տարածմամբ և հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված ունեք վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիր և(կամ) Ձեր եկամուտները նվազել են՝ դժվարացնելով վարկային պարտավորության պատշաճ կատարումը, ապա հայտնում ենք, որ վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում Ընկերության կողմից կկիրառվեն տարբեր մոտեցումներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան հնարավորինս հարմար տարբերակով շարունակել վարկի սպասարկումը:
15. ԷԿԼՕՖ ՈՒՎԿ
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն, ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել իր հաճախորդներին, ովքեր վարկավորվել են մինչև մարտի 16-ը և 2 ամիս ժամկետով հետաձգել վարկերի հերթական ամսական մարումները։
✅Սկսած մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը 2 ամիս տևողությամբ բոլոր հաճախորդներն իրենց գրաֆիկով նախատեսված վճարումները չկատարելու դեպքում չեն համարվի ժամկետանց, նրանց վրա չի հաշվարկվի որևէ տույժ ու տուգանք , ինչպես նաև չի լինի որևէ բացասական հետևանք նրանց վարկային պատմության վրա:
16. Էքսպորտ ֆայնենս
Հայտարարություն առկա չէ
17. Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված <Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ իր բոլոր այն հաճախորդներին, որոնք կդժվարանան կատարել իրենց վարկային պարտավորությունները, պատրաստակամ է աջակցել, ցուցաբերելով անհատական մոտեցում վարկի գծով վճարումների կատարման հարցում, մասնավորապես`
18.03.2020-18.05.2020թ. ընթացքում վճարումներ չկատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար նախատեսված վճարումների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի և չեն գանձվի:
Գնահատելով ներկայիս ֆորս-մաժոռային իրավիճակը, Էքսպրես Կրեդիտը որոշում է կայացրել հավելյալ աջակցել այն հաճախորդներին որոնց մայր գումարի մնացորդը չի գերազանցում 1 միլիոն դրամը (անկախ վարկատեսակից և անկախ վարկի արժույթից):
Էքսպրես Կրեդիտը ԿՎՃԱՐԻ այդ հաճախորդների առաջիկա 2 ամիսների տոկոսագումարները (այսինքն վերը նշված հաճախորդները` ում վարկի մայր գումարի մնացորդը 1 միլիոն դրամը (կամ 2000 ԱՄՆ դոլարը) չի գերազանցում, այլևս կարող են չվճարել իրենց առաջիկա 2 ԱՄՍՎԱ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ:
18.«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կցուցաբերի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ իր բոլոր այն վարկառուներին, որոնք ունեն վճարման խնդիրներ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
Վարկառուները պետք է դիմեն առցանց տարբերակով «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ։
19.Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ
Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից «Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել սույն թվականի մարտի 17-ից մինչև արիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Բոլոր վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Անհրաժեշտության դեպքում պարտավորությունների կատարման համար սահմանել նոր ժամանակացույց:
20.ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ
ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ն ստեղծված իրավիճակում պատրաստ է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդներին:
Մասնավորապես.
ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ֆիզիկական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել մեզ հեռահար տարբերակով, լրացնելով այս տեղադրված դիմումի ձևը
21. Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա (DICA),
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, պատրաստակամություն է հայտնում իր բոլոր գործընկերների՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ (լիզինգառուներ), վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:
Մեր բոլոր այն գործընկերները, որոնց վարկերի և լիզինգների հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում (2020 թվականի մարտի 16-ից մայիսի 14-ը ներառյալ), կարող են իրենց մարումները նշված ժամանակահատվածում կատարել ազատ գրաֆիկով, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ, տուգանք չի հաշվարկվի, ինչպես նաև չեն վատանա տվյալ գործընկերների վարկային պատմությունները։
22.«Մայկրեդիտ» ՈՒՎԿ
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերությանը մինչև 2020թ. ապրիլի 14-ը՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 60) 60-10-10, (+374 99) 855-833, (+374 96) 855-833, (+374 43) 855-833 և ուղարկելով վերանայման հայտ info@mycredit.am հասցեով:
Տվյալ դեպքում «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
• ֆիզիկական անձ, Ա/Ձ, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները, վարկային պարտավորությունների գծով առնվազն 2 ամսվա ընթացքում հերթական մարումները և վճարումները չիրականացնելու, կամ մասնակի իրականացնելու դեպքում ուշացումներ չեն համարվի և տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի,
• այս ժամանակահատվածում վարկային պարտավորությունների հետաձգումը իրենից չի ենթադրում վարկային պարտավորությունների զիջում: Վարկերի տոկոսագումարները և մայր գումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա համապատասխանաբար՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի:
23.«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ
Հայտարարություն առկա չէ
24.«ՄՈԳՈ» ՈւՎԿ
Հայտարարություն առկա չէ
25. Յունիլիզինգ
Հայտարարություն առկա չէ
26. Յունիվերսալ Կրեդիտ
Ընկերության այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, և նմանատիպ այլ բիզնեսների հետ, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները, որոնք ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ և վարկերի պայմանների վերանայում՝ իրենց առկա և կանխատեսվող եկամուտներին համապատասխան։
27. Նոր Հորիզոն
Այն հաճախորդները , ովքեր այս իրավիճակի հետ կապված ունեն ֆինանսական դժվարություններ և չեն կարողանում կատարել 2020թ Ապրիլ ամսվա ետվճարները իրենց վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան ՝ <<Նոր Հորիզոն>> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը Ձեր Ապրիլ ամսվա ետվճարի հաջորդ օրը, վճարվելիք գումարի ծավալը ( մայր գումար և տոկոսագումար ) տեղափոխում և կուտակում է 2020թ Մայիս ամսվա Ձեր ժամանակացույցով նախատեսված վճարման օրվա վրա: Հաճախորդների հետ անմիջական շփումներից խուսափելու համար ՝ վերոնշյալ գործառույթը կիրականացվի առանց հաճախորդների անհատական դիմումների՝ կազմակերպության նախաձեռնությամբ:
2020թ. Մարտի 17-ից մինչև 2020թ Ապրիլի 16-ը ներառյալ ժամանակահատվածում << Նոր Հորիզոն >> ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունում գործող վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ետվճարները չկատարելու դեպքում դադարեցվում է տույժերի և տուգանքների հաշվեգրումը և կիրառումը:
28. Նորման Կրեդիտ
Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ եւ հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով եւ որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:
ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդները, որոնք չունեն գործող ժամկետանց պարտավորություններ, սկսած սույն թվականի մարտի 16-ից, երկու ամսվա ընթացքում հերթական մարումներ եւ վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, եւ հետեւաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ Իսկ այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող ժամկետանց պարտավորություններ, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:
29. Պրեմիում Կրեդիտ
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը` «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնելու է վարկերի վերանայման անհատական մոտեցում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կունենան վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու անհաղթահարելի խնդիրներ։
30. <<ՋԻ ԸՆԴ ԷՅ>>ՈՒՎԿ
<<<<ՋԻ ԸՆԴ ԷՅ>>ՈՒՎԿ>> ՍՊԸ-ի վարկառու-հաճախորդները մինչև ՀՀ-ում արտակարգ իրավիճակի ավարտը չեն համարվի ժամկետանց և տվյալ ժամանակահավածում չվճարված վարկերի նկատմամբ չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Ինչպես նաև ընկերությունը պատրաստակամ է ստեղծված իրավիճակում ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված:
31. ՍԵՖ Ինտերնեյշնլ
ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ-ն առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում վճարումների երկու ամսվա տեղափոխմամբ
Այդուհանդերձ, ելնելով հաճախորդների տնտեսական և առողջապահական կարիքներից, ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ս.թ. մարտի 1-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող ԲՈԼՈՐ վարկառուներին առաջարկում է վարկային պայմանագրերի երկարաձգում` վճարումների երկու ամսվա տեղափոխմամբ։
Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները մարման ժամանակացույցի համաձայն նախատեսված են մարտի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել մայիս ամսվա համապատասխան մարման օրը։
Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի նախատեսված են ապրիլի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում, կարող են մարումները կատարել հունիս ամսվա համապատասխան մարման օրը։
Այսինքն մարտ ամսվա մուծումները կտեղափոխվեն մայիս ամսվա նույն օրը, իսկ ապրիլ ամսվա մուծումները՝ հունիս ամսվա նույն օրը: Վարկի ժամկետը 2 ամսով կերկարաձգվի, այսինքն վարկի մայր գումարի գծով մուծումներըը կերկարաձգվի ևս երկու ամսով, իսկ մարտ և ապրիլ, կամ ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված տոկոսները և այլ վճարները կվերաբաշխվեն մնացած ամիսների վրա։
32. Սմարթ Կրեդիտ
«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, և նպատակ ունենալով թեթևացնել իր հաճախորդների ֆինանսական բեռը, տեղեկացնում է, որ 16/03/20թ․-ից մինչև 16/05/20թ-ը սահմանում է վճարումների ազատ գրաֆիկ, միաժամանակ տեղեկացնելով, որ հաճախորդներն այդ ընթացքում վճարումները վարկային ժամանակացույցից տարբերվող գրաֆիկով վճարելու դեպքում չեն համարվի ժամկետանց, չի վատանա նրանց վարկային պատմությունը, չեն հաշվեգրվի լրացուցիչ տույժեր։ Նշված ժամանակահատվածի ավարտից հետո, այս ամիսների կուտակված մայր գումարներն ու տոկոսները կվերաբաշխվեն և կներառվեն հաջորդ ամիսների վճարումների մեջ։ Ընկերությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այն հաճախորդները, ովքեր մինչև 16/03/20թ-ը ունեցել են ժամկետանց, չմարված պարտավորություններ, կարող են գրավոր դիմում ներկայացնել ընկերության գրասենյակում, ներկայացնելով ֆինանսական վիճակը բնութագրող, ընկերության համար ընդունելի ինֆորմացիա, տույժերի դադարեցման նպատակով։
«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունը, պայմանավորված վերջին շրջանում համաճարակային հիվանդությունների տարածմամբ, և ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իր հաճախորդների հանդեպ, ովքեր ունեն խնդիրներ կապված իրենց վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու հետ, սկսած մարտի 16-ից կցուցաբերի վարկերի մայր գումարների վճարումների ժամկետների վերանայման անհատական մոտեցում` համապատասխանեցնելով դրանք վերջիններիս առկա և կանխատեսվող դրամական հոսքերին։
33. ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ
Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը և հիմք ընդունելով հայտարարված արտակարգ դրությունը, «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, ցուցաբերելով սոցիալական պատասխանատվություն, առաջարկում է իր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին՝ մասնավորապես հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործունեություն իրականացնող Ընկերություններին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են ներկա իրավիճակից ելնելով և կարող են ունենալ դժվարություններ վարկային պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված, դիմել համապատասխան սպասարկող ստորաբաժանմանը՝ մարումների ժամանակացույցի վերանայման միջնորդությամբ: Յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերվի անհատական մոտեցում:
34. Ֆասթ Կրեդիտ
Հարգելի հաճախորդներ,
Մեզ համար շատ կարևոր է Ձեր և ընկերության աշխատակիցների առողջությունը։
Ուստի հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները
#fastcredit-ը մեկուսացնում է վարկերը։
Այսինքն եթե Դուք գործունեություն եք ծավալում ներքոնշյալ որորտներում
-
հյուրատնային,
-
ռեստորանային
-
տրանսպորտի,
-
զվարճանքի
կամ հանդիսանում եք տվյալ գործունեության աշխատակից կարող եք դիմել վարկի ժամանակացույցը վերանայելու համար, բացառությամբ ոսկու գրավադրմամբ վարկերի։
Իսկ ոսկու գրավով ապահովված վարկերի վճարումների ուշացման պարագայում՝ չնայած ժամկետանց օրերի առկայության, որևէ տույժեր չեն կիրառվում:
35. Ֆարմ Կրեդիտ Արմենիա
Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև նման իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխամասային Գրասենյակ կամ իրենց սպասարկող համապատասխան մասնաճյուղ՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար:
• Հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:
• Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց հաճախորդների նկատմամբ ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից կցուցաբերվեն անհատական մոտեցումներ։ Առանձին դեպքերում, ելնելով ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից սահմանվող ժամկետով։
36. Ֆիդես հիփոթեքային ընկերություն
Պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետևանքով հաճախորդների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2 (երկու) ամիս ժամկետով հետաձգում է վարկերի հերթական մարումները։ Դա նշանակում է, որ Ընկերության հաճախորդները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացմանը, ինչպես նաև բացասաբար չի ազդի վարկային պատմության վրա: Չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի հետագա ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Ընկերության այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտի հետ և որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել են վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:
37. ՖԻՆՔԱ
Այն հաճախորդները, ում եկամուտներն ստեղծված իրավիճակի արդյունքում նվազել են, ինչի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կստանան ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Դժվարության առաջ կանգնած հաճախորդների առաջիկա երկու ամիսների վճարումները կարող են հետաձգվել, ինչը չի համարվի ուշացում և ինչի դիմաց չեն հաշվարկվի տույժեր և տուգանքներ: Հետաձգված վճարումների կատարման համար կարող է առաջարկվել հետևյալ տարբերակներից մեկը.